Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Զախարովայի ու Լավրովի երկրի, եւ միջազգային հանրության լռությունն ու թշվառությունը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հրաժարվել է մեկնաբանել Արցախում երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանների ոչնչացումը, որ իրականացնում է Ադրբեջանը՝ հայկական հուշարձանների ոչնչացմանը զուգահեռ: Մարիա Զախարովան փաստեր է ուզել: Երբ Ռուսաստանին պետք են լինում այդպիսի փաստեր, դրանք հայտնվում են անմիջապես, անգամ հարկ եղած դեպքում՝ տիեզերքից: Իսկ, երբ դրանք պետք չեն, ապա Ռուսաստանը դառնում է խուլ ու համր:

Իսկ Ադրբեջանի դեպքում դա պետք չէ, Ռուսաստանը չունի Ադրբեջանին որեւէ դիտողություն անելու համարձակություն, անգամ, երբ Ալիեւի զինվորները ուղիղ գնդակահարության են ենթարկում ռուս խաղաղապահներին: Ալիեւը զանգահարում է Պուտինին, ներողություն խնդրում նրանց գնդակահարելու համար՝ քանի որ եղել են հայերի հանդեպ վայրագության ականատես, եւ խոստանում փոխհատուցում: Թե ինչ ծավալի փոխհատուցման մասին է խոսքը, թերեւս կիմանան միայն Պուտինն ու Ալիեւը: Երբ Հայաստանում ինչ որ սադրիչ ոտնատակ է տալիս Լենինգրադի բլոկադայի զոհերի հուշարձանի ծաղիկները, Ռուսաստանի քննրական կոմիտեն անմիջապես գործ է հարուցում, Հայաստանի իրավապահներին ակնկալում հայտնաբերել մեղավորին ու ենթարկել պատասխանատվության, իսկ ահա Արցախում երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանների ադրբեջանական վանդալիզմը Ռուսաստանի համար գոյություն չունեցող է, չնայած նրան, որ անցնող երեք տարիների ընթացքում համացանցում հայտնվել են բազմաթիվ լուսանկարներ:

Որովհետեւ Արեւմուտքի հետ համաշխարհային առչակատման մտած Ռուսաստանն այսօր ունի Ադրբեջանի կարիքը, հետեւաբար՝ չի տեսնում ոչինչ, որը կարող է հիմք լինել Բաքվին թեկուզ փոքր ինչ նախատելու համար, էլ չասած քրեական գործ հարուցելու մասին: Առա այսօր անհայտ է, թե ինչո՞վ ավարտվեց ռուսական ուղղաթիռի խոցման եւ անձնակազմի երկու աննդամների սպանության գործը, որ տեղի ունեցավ Երասխի մերձակայքում՝ Նախիջեւանի ադրբեջանական դիրքերից, 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Դարձյալ՝ ներողություն եւ փոխհատուցում, ահա այն, ինչ պետք է Զախարովայի երկրին այսօր «երջանիկ» լինելու համար: Միեւննույն ժամանակ, պետք է նկատել նաեւ, որ դժբախտաբար ամբողջ աշխարհն է անտարբեր այն վանդալիզմի հանդեպ, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով իրականացնում է Արցախում հայկական ճարտարապետության, պատմամշակութային ժառանգության հանդեպ, որովհետեւ Ադրբեջանը պետք է ոչ միայն ռուսներին, այլ այսօր՝ ըստ էության բոլորին, տարբեր պատճառներով, սակայն՝ բոլորին:

Նրանցից ով ինչ կանի Ադրբեջանի հետ հետո, երբ լուծի իր համար առավել գլոբալ ու կարեւոր աշխարհակարգային հարցեր եւ ստանա ամրություն, մեծ քննարկումների հարց է, բայց առայժմ փաստ է, որ գործնականում բոլորը կամա, թե ակամա հայտնվել են ռեգիոնում Ադրբեջանի ահաբեկչական եւ վանդալ քաղաքականության հովանու դերում, ու հանգիստ են, քանի որ այդ ամենի հետեւանքով տուժողի դերում հայտնվողը Արցախն ու Հայաստանն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում