Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ի՞նչ սպասել Էրդողան-Պուտին հանդիպումից

Regnum-ի մեկնաբանի գնահատմամբ՝ «փետրվարին կայանալիք Էրդողան-Պուտին բանակցությունները չեն շրջանցի Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցը, կողմերը շահագրգռված են, որ ՆԱՏՕ-ն մուտք չունենա այնտեղ»: Որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ արդեն իսկ ներկա է Հարավային Կովկասում, դա, ինչպես միշտ, ռուսաստանյան քարոզչությունն անտեսում է: Բայց իրական քաղաքական ռեժիմում այդ հանգամանքն այլեւս գործնական նշանակություն չունի:

Իրականություն է, որ անցյալ սեպտեմբերին Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից երկու շաբաթ անց Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ահաբեկչական պատերազմ սանձազերծեց եւ իրականացրեց էթնիկ զտումներ, իսկ ՌԴ խաղաղապահ զորախումբը մնաց դիտորդի դերում: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հերթական բանակցությունների մասին տեղեկատվության հրապարակայնացումից հետո Ադրբեջանը հատուկ նշանակության ստորաբաժանումների երկու զորավարժություն է անցկացրել:

Առաջինի մարտական առաջադրանքն էր՝ «ճեղքել պայմանական հակառակորդի պաշտպանական գիծը, ոչնչացնել հրամանատարական կետը եւ անցնել բնակավայրի պայմաններում գործողությունների»: Երկրորդ զորավարժությամբ խնդիր է դրվել «ստուգել հատուկ նշանակության ստորաբաժանման բարձր լեռնային եւ սառնամանիքի պայմաններում մարտական պատրաստության աստիճանը»: Իհարկե, պաշտոնական քարոզչությունը դա ներկայացնում է որպես «ուսումնա-վարժական եւ պլանային միջոցառում»:

Turan գործակալությունը վկայակոչում է AzTV պետական հեռուստաընկերության շաբաթական վերլուծական հաղորդումը, որ նվիրված է եղել «Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին ահաբեկչություն իրակաանցնելու հավանականությանը»: Ըստ գործակալության, անդրադարձ է եղել Ջերմուկի ուղղությամբ Ֆրանսիայի ժանդարմերիայի «բարձրաստիճան ներկայացուցչի կողմից ադրբեջանական դիրքերի դիտարկմանը»:

Ադրբեջանական մամուլը սրված ուշադրություն է դարձնում «հայ-ադրբեջանական սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալմանը»: Ընդսմին, առայսօր չի բացահայտվում այդ անձի ինքնությունը, ինչպես նաեւ՝ տեղանքը, որտեղ նա «Հայաստնից փորձել է անցնել Ադրբեջան»: Բաքվում Չեխիայի դեսպանատունը հաստատել է իր քաղաքացու ձերբակալությունը: Չափազանց ուշագրավ է, որ այդ միջադեպը տեղի է ունեցել Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի Երեւան եւ Բաքու այցից հետո: Ադրբեջանի ԱԳՆ-ն խոսնակի մակարդակով քննադատել է նրան՝ «հակաադրբեջանական հայտարարությունների համար»:

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հավասարապես անընդունելի է Մոսկվայի եւ Բաքվի համար: Շաբաթասկզբին Եվրամիությունը Թուրքիային երկխոսություն սկսելու առաջարկ էր արել, բայց Անկարան հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցության սպասելու ժամանակ չունի, պետք է «այլընտրանք եւ պատմական ճանապարհ ունենա»: Էրդողան-Պուտին բանակցություններում, չի բացառված, տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության թեման եւս քննարկվելու է:

Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունների «պայմանական առաջադրանքը» հուշում է, որ խնդիրը Հայաստանի սահմանին եւ սահմանամերձ տարածքներում հատուկ գործողության նախապատրաստությունն է: Պետական քարոզչությունը տեղեկատվական «հիմնավորում» արդեն ստեղծել է՝ սլաքներն ուղղելով Ֆրանսիայի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում