Wednesday, 01 05 2024
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման

Ի՞նչ դիրքերում են «կոմունալներն» ու կապի օպերատորները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Հայաստանում, այսպես կոչված, «կոմունալները» բավականին թանկ «հաճույք» են, գաղտնիք չէ. դրա ազդեցությունը յուրաքանչյուր ոք զգում է գոնե ամիսը մեկ անգամ՝ դրանց համար վճարելիս, էլ չենք խոսում ձմռան մասին: Հետաքրքիր է, թե ինչ դիրքերում են նշյալ ծառայությունները մատուցող ընկերությունները Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Նախ՝ նշենք, որ երեք կազմակերպություններն էլ «առաջատար» դիրքերում են: «Գազպրոմ Արմենիան» ցանկում 3-րդն է՝ 48.5 մլրդ դրամ հարկով, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 22-րդը՝ 10,2 մլրդ դրամով, «Վիոլիա ջուրը»՝ 37-րդը՝ մոտ 7 մլրդ դրամով: Այս «ոլորտում» դիտարկենք նաև կապի օպերատորներին: Պետք է նշել, որ երեք օպերատորն էլ լավագույն 30-ի մեջ են: Սակայն, եթե «Յուքոմն» ու «Տելեկոմ Արմենիան» («Թիմ») անցած տարի ավելացրել են հարկերը, ապա նույնը չի կարելի ասել «ՄՏՍ Հայաստանի» մասին:

Ի մասնավորի, 2023 թվականին «Յուքոմը» 2022 թվականի համեմատ մոտ 4,5 մլրդ դրամ ավելի հարկ է վճարել, իսկ «Տելեկոմ Արմենիան»՝ մոտ 300 մլն դրամ ավելի: Փոխարենը «ՄՏՍ Հայաստանը» մոտ 300 մլն դրամով ավելի քիչ հարկ է վճարել: Հնարավոր է՝ այս կառույցում անցյալ տարի ավելի շատ զբաղված են եղել կազմակերպության վաճառքի կասկածելի գործարքներով: Հիշեցնենք, որ ՀԾՀ-ն նախ մերժեց «ՄՏՍ Հայաստանի» հայտը՝ «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» թեզի շեշտադրմամբ, իսկ տարեվերջին բավարարեց նույն հայտը՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ինչպես վերացավ «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» վտանգը:

Ի դեպ, թե՛ այս կառույցի կապից օգտվողները, թե՛ կազմակերպության շատ աշխատակիցներ դժգոհում են, որ Ռալֆ Յիրիկյանի հեռանալուց և նոր տնօրենի նշանակումից հետո վատթարացել են «ՄՏՍ Հայաստանի» թե՛ կապի որակը, թե՛ աշխատանքային պայմանները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում