Նորվեգացի մարդասպան Անդերս Բրեյվիկն ահաբեկչությունից քիչ առաջ երևացել է Օսլոյում կառավարական շենքերի համալիրի տարածքում տեղակայված անվտանգության տեսախցիկներում:
Նախօրեին ABC Nyheteryesterday հեռուստաընկերությունը ցուցադրել է տեսնայութ, որտեղ երևում է, թե ինչպես է Բրեյվիկը՝ ոստիկանական համազգեստով և ատրճանակով զինված, հեռանում ավտոմեքենայից, որի մեջ տեղադրվել էին պայթուցիկ նյութերը: Այս մասին հայտնում է Mignews-ը:
Անվտանգության աշխատակիցները, ովքեր հետևել են տեսանյութին, հասկացել են, որ մի բան այն չէ, սակայն չեն հասցրել կանխել ահաբեկչությունը:








































