Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Եթե ցանկանում ենք պետություն ունենալ, ապա վրացի զինծառայողը պետք է գտնվի Աֆղանստանում. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Գորիում մասնակցել է Վրաստանի պաշտպանության նախարարության ակադեմիայի բացմանը։ Իր ելույթում Սաակաշվիլին նշել է.

«Շատերն այսօր հարցնում են, թե վրացի զինծառայողներն ի՞նչ գործ ունեն Աֆղանստանում, և ասում են, որ Սաակաշվիլին փորձում է մեր զինծառայողների հաշվին միավորներ գրանցել իր ակտիվում և պահպանել իր աթոռը։ Սակայն ինձ համար իմ աթոռն ու իմ կյանքն ընդհանրապես ոչինչ չարժեն, երբ խոսք է գնում Վրաստանի պետական շահերի մասին։

Վրացի զիծառայողները գտնվում են Աֆղանստանում նրա համար, որ դա ուժեղացնում է Վրաստանի զինված ուժերը։ Այնտեղ նրանք անգնահատելի փորձ են ձեռք բերում աշխարհի լավագույն բանակների հետ փոխհարաբերություններից։ Ես գեներալ Պետրեուսից լսել եմ, որ, բացի ամերիկացիներից, վրացական զինվորական կոնտինգենտը լավագույնն է եղել նրանց թվում, որոնց հետ նա ստիպված է եղել աշխատել։

Շատ ժամանակ, երբ վրացի խաղաղապահ է զոհվում, մարդիկ ասում են, թե դա չպետք է տեղի ունենար Աֆղանստանում։ Սակայն եկեք խորը մտածենք. վրացական պետությունն ունի՞ մարտահրավերներ, արդյոք նրան անհրաժե՞շտ է բանակ։ Իհարկե անհրաժեշտ է։ Նա պե՞տք է փորձառու լինի։ Իհարկե պետք է։ Մեզ անհրաժե՞շտ է ուժեղ դաշնակիցների օգնությունը։ Բնականաբար անհրաժեշտ է։

Այսօր այդ ամենը ձեռք է բերվում աֆղանական ճակատում։ Ցանկանո՞ւմ ենք պետություն ունենալ։ Եթե այո, ապա պետք է ունենալ բանակ։ Ցանկանո՞ւմ ենք բանակ ունենալ։ Եթե այո, ապա մենք պետք է լինենք Աֆղանստանում։ Այդ ամենը մենք չենք անում ինչ-որ մեկի գեղեցիկ աչքերի և առավել ևս ինչ-որ միավորների համար։ Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում շատերը կաջակցեն մեզ, քանի որ վճռական պահին այդ մեծ դպրոցն անցած զինծառայողները օգտակար կլինեն Վրաստանին»։

Հիշեցնենք, որ Վրաստանն Աֆղանստանում գործող Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) գործողություններում ներգրավվել է 2009 թվականից։ Ներկայումս այնտեղ են գտնվում 900-950 վրացի խաղաղապահներ։ Վերջիններիս դասակը (175 զինվոր ու սպա) տեղակայված է Քաբուլ քաղաքում՝ Ֆրանսիայի պատասխանատվության գոտում, իսկ գումարտակը (749 մարդ)՝ Հիլմենդ նահանգում՝ ԱՄՆ պատասխանատվության գոտում։

2012 թվականին Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողների թվաքանակը հասնելու է 1500-ի, որով և Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից Աֆղանստանում ամենամեծ զինվորական կոնտինգենտն ունեցող երկիրը։ Սեպտեմբերի սկզբին Աֆղանստանում զոհվեց 10-րդ վրացի զինծառայողը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում