Sunday, 21 06 2026
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը

930 նոր թափոնաման ու 2 հատուկ մեքենա. Երևանում թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագիրն ընդլայնվում է

Երևանում թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագիրն ընդլայնվում է: Այժմ քաղաքն արդեն ունի 930 նոր թափոնաման, որոնք կտեղակայվեն քաղաքի 300 տարբեր հատվածներում: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանից, միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ինչպես նաև քաղաքապետարանի և առանցքային այլ կառույցների ներկայացուցիչներ:

«Ձեռք ենք բերել նաև սպասարկող երկու նոր բարձրակարգ մեքենա, որոնք կսպասարկեն ապակու թափոնամանները: Այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի թափոնների կառավարման ռազմավարության մաս է: Նմանատիպ նախագծերը շարունակական են լինելու` ի նպաստ քաղաքացիների բարօրության և բարեկեցության»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Եվրոպական միության հետ՝ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրով: Այն մեկնարկել էր 2020-ին:

Այժմ քաղաքում տեսակավորման թափոնամանների թիվը կհասնի 1200-ի:

«Ծրագրի հիմնական նպատակը վտանգավոր թափոնների կառավարումն է, որպեսզի ոչ միայն նվազեցնենք դրանք, այլև պատշաճ կառավարվեն: ԵՄ 1.5 մլն եվրո է տրամադրել այս նախաձեռնությանը»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը:

«Թափոնամանների տեղադրմամբ մոտ 4 անգամ կավելանա վերամշակման հնարավորությունը: Սա ամենակարևոր բաղադրիչն է մեր այս ծրագրի, որին աշխուժորեն պետք է մասնակցեն նաև քաղաքացիները: Կոչ ենք անում միանալ ու միասին տեսակավորել թափոննները»,- նշել է ծրագրի խմբի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն:

Ոլորտի խնդիրները, մարտահրավերներն ու նաև նոր նախաձեռնությունների հնարավորությունները պատասխանատուները քննարկել են արդեն առանձին:

Թափոնների կառավարումը քաղաքի համար ունի կարևոր բնապահպանական նշանակություն: Երևանը կանաչ ու մաքուր տեսնելու համար անհրաժեշտ է առաջնահերթորեն տեսակավորել աղբը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում