Շվեդիայի Գոթեբորգ քաղաքի բնակչին դուրս կհանեն սեփական բնակարանից այն բանի համար, որ նա չափազանց բարձր է ծիծաղում և հարևաններին թույլ չի տալիս քնել: Նման որոշում է կայացրել Արևմտյան Շվեդիայի վերաքննիչ դատարանը, հայտնում է lenta.ru-ն` հղում անելով GT-ին: Դատարանի որոշման համաձայն՝ տղամարդը պետք է մոտ ժամանակներս հեռանա իր բնակարանից:
Տղամարդու և հարևանների միջև կոնֆլիկտի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ բարձր ծիծաղելու պատճառը 1930-40-ական թվականների շվեդական կոմեդիաներն են, որոնք տղամարդը, ում անունը չի հրապարակվում, դիտում էր ամեն երեկո և ծիծաղում ողջ գիշեր:









































