Thursday, 02 07 2026
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար

Ֆրանսիային բավարարու՞մ է Հայաստանում շոշափվող հիմնահատակ փոփոխությունը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին փետրվարի 1-ին խորհրդարանում հանդիպել է կառավարող մեծամասնության խմբակցության ղեկավարի հետ: Ազգային Ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությանը, կկոռուպցիայի դեմ պայքարին, բարեփոխումներին եւ Հայաստան-Ադրբեջան գործընթացին վերաբերող հարցեր: Թե ինչ են մանրամասն խոսել դեսպանն ու կառավարող մեծամասնության ներկայացուցիչը, հայտնի չէ, սակայն հանդիպումն ուշագրավ է մի քանի ընթացիկ իրողության ֆոնին: Նախ, գործնականում նույն օրը Ադրբեջանի նախագահ Ալիեւը միջխորհրդարանական միության քարտուղարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ֆրանսիան վարում է «հակաադրբեջանական» քաղաքականություն: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում տարբեր այլ իշխանական մակարդակներով շարունակվում են սուր արտահայտությունները Ֆրանսիայի հասցեին: Սրան զուգահեռ, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը շրջանառության մեջ է դնում մի թեմա, որը վերաբերում է Հայաստանին նոր Սահմանադրության անհրաժեշտությանը:

Իշխանությունը ամեն կերպ հավաստիացնում է, որ դա կապված չէ Ադրբեջանի որեւէ պահանջի հետ, բայց հենց այսօր Ալիեւը ուղիղ տեքստով հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը եւ այն «կտրի» Անկախության հռչչակագրից, որում, ըստ Ալիեւի, կան Ադրբեջանի հանդեպ հավակնություններ: Մինչդեռ, Հայաստանի անկախության հռչակագրում կա ընդամենը հղում միջազգային իրավունքի հիմնարար նորմերից մեկին՝ ինքնորոշման իրավունքին, որը, ի դեպ, ճանաչվել է Մինսկի խմբի անդամ պետությունների եւ մասնավորապես համանախագահ երկրների, այդ թվում Ֆրանսիայի մակարդակով: Բանը սակայն լոկ այս իրավա-քաղաքական ասպեկտը չէ, այլ նաեւ ռազմա-քաղաքականը: Հայաստանի Սահմանադրության թեման Հայաստանի՝ ֆորմալ իմաստով ներքին թեման է, սակայն ակնհայտ է, որ թելադրված է արտաքին հանգամանքով: Ըստ այդմ հարց է առաջանում, թե այդ թեմային ինչպե՞ս է վերաբերում Ֆրանսիան:

Այն Ֆրանսիան, որի խորհրդարանը ընդունել է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչող մի քանի բանաձեւ՝ վերջինը մի քանի օր առաջ, այն Ֆրանսիան, որի դեսպանն օրեր առաջ հիշեցրել էր հայերի ցեղասպանությունը ճանաչելու Ֆրանսիայի որոշման հերթական ամյակի մասին եւ այցելել ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Մինչդեռ, Սահմանադրության եւ Անկախության հռչակագրի «տարանջատման» եւ «խմբագրման» թեմայում կա նաեւ ցեղասպանության հարցը, որն էլ անկասկած Թուրքիայի պահանջն է: Հայաստանի այդ քայլերին ինչպե՞ս է վերաբերում Ֆրանսիան: Կասկածից վեր է, որ Փարիզն այդ քայլերին գնացել է ոչ միայն մարդասիրական, այլ նաեւ իր ռազմավարական շահից բխող քաղաքական նկատառումներից ելնելով, որտեղ առանցքային խնդիր է Թուրքիային զսպելու հանգամանքը: Եթե Հայաստանը կուլ է տալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջներն ու գնում է փաստացի հայկական պետականության քաղաքական ասպեկտի անդամհատման, ապա դա ուժեղացնում է Թուրքիայի ու Ադրբեջանի դերը Կովկասում: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն օրերս խոսել էր այն մասին, որ Ուկրաինայում Պուտինի հաղթանակը եվրոպական անվտանգության ճարտարապետությունը կասկածի տակ կդնի ընդհուպ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում:

Իսկ ի՞նչ է կարծում Ֆրանսիայի նախագահը, Կովկասում Թոււրքիայի ու Ադրբեջանի քաղաքական դոմինանտության հերթական ակտը ինչպե՞ս կազդեի եվրոպական անվտանգության ճարտարապետության վրա: Միթե՞ Ֆրանսիայի համար ներկայումս բացարձակ կարեւորությունը լոկ Կովկասում ՌԴ դիրքերի թուլացումն է, եթե անգամ դա տեղի է ունենալու Հայաստանի հանդեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքերի ուժգնացմամբ: Որովհետեւ կասկածից վեր է, որ, նրանք ինչպես չեն բավարարվել Արցախի օկուպացիայով, չեն բավարարվելու նաեւ Հայաստանի սահմանադրական կարգի վերանայումով: Իսկ դա բավարարու՞մ է Ֆրանսիային, թե՞ հենցայդ անբավարարությունն է, որ Ֆրանսիայի դեսպանին տարել է Հայաստանի խորհրդարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում