Saturday, 13 06 2026
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

«Հազարամյակը» էլ մարտահրավեր չի Հայաստանի համար

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի վերջին` 60-րդ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը խորհրդի անդամների ուշադրությանն է ներկայացվել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքն ու արդյունքներն ամփոփող տեսաֆիլմ:

Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային ներկայացվելիք հատկացման վերջին` 21-րդ հայտը` կից փաստաթղթերով: Համաձայն հայտի` ծրագրի փակման ժամանակահատվածի (հոկտեմբեր 2011թ.- հունվար 2012թ.) համար «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 16 մլն 661 հազար ԱՄՆ դոլար: Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի մասով նախատեսված այս ֆինանսավորումն օգտագործվելու է շինարարական կազմակերպություններին վերջին վճարումները կատարելու համար՝ ներառյալ նախկինում պահված հետերաշխիքային գումարները` շինարարների կողմից համապատասխան բանկային երաշխիքներ ներկայացնելուց հետո:

Վերոհիշյալ ծախսերի կատարումից հետո «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 176 մլն 491 հազար ԱՄՆ դոլար:
Հաջորդիվ խորհուրդը որոշում է ընդունել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի փակման պլանի վերանայված տարբերակը հաստատելու մասին:

Ամփոփելով՝ վարչապետ Սարգսյանը նշել է. «Պետք է կառավարման խորհրդի անունից շնորհակալություն հայտնենք ամերիկյան մեր գործընկերներին այս ծրագրի ֆինանսավորման և իրականացման համար: Ահռելի մեծ ծավալի աշխատանք կատարվեց հինգ տարվա ընթացքում: Արդյունքներն, իսկապես, ակնառու են, շոշափելի և կարևորը` տեսանելի մեր քաղաքացիների համար: Միևնույն ժամանակ պետք է շնորհակալություն հայտնենք խորհրդի անդամներին, այդ թվում նաև` ոչ պետական հատվածը ներկայացնող, շահառուների կողմից ընտրված ներկայացուցիչներին, ովքեր հինգ տարի մեզ հետ աշխատեցին և եղան անաչառ, վերահսկողություն իրականացրեցին և հնարավորություն ունեցան խորհրդի իրականացրած աշխատանքների վերաբերյալ օբյեկտիվ գնահատականներ տալ իրենց կազմակերպություններին, որոնք իրենց գործուղել էին` վստահ լինելու համար, որ որոշումներն այստեղ կայացվում են խիստ կանոնակարգված ձևով, բաց և թափանցիկ: Ցանկացած խնդիր մենք դարձնում էինք հրապարակային քննարկման առարկա, անգամ եթե լինում էին փոքր կասկածներ արդյունավետության և գործընթացների վերաբերյալ, ապա այդ բոլոր գործառույթները անկեղծորեն քննարկում էինք: Դա ձևավորեց վստահության առանձնահատուկ մթնոլորտ նաև այս ծրագրի իրականացման նկատմամբ: Պետք է Արա Հովսեփյանին և նրա աշխատակազմին շնորհակալություն հայտնենք այս հինգ տարվա աշխատանքի համար»:

Նշելով, որ աշխատանքը հեշտ չէր, կառավարության ղեկավարն ընդգծել է. «Կարծում եմ` այդ աշխատանքը հաջողվեց: Միևնույն ժամանակ, պետք է շնորհակալություն հայտնենք դեսպանատան աշխատակիցներին, «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին, անձամբ Ալեքս Ռասինին՝ ծրագրին շահագրգիռ մասնակցության և սրտացավ մոտեցման համար, ինչի նպատակն էր, որ ծախսված միջոցները ծառայեն բուն նպատակին: Դրա համար ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեր երախտիքի խոսքը հայտնել ձեզ: Շնորհակալություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում