Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Քննարկվել են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման վերաբերյալ հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին ուսումնական հաստատություններում ընդգրկելու, համակարգային մոտեցումների և սահմանված իրավական կարգավորումների վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Ներքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Կրթության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակված և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործարկված առցանց հարթակի աշխատանքները, որի նպատակը կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտումն ու ուղղորդումն է:

Ըստ աղբյուրի՝ կարևորելով խնդիրը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ կրթական համակարգում յուրաքանչյուր երեխայի լիարժեք ներգրավման հարցը պետության առաջնային խնդիրն է։ Նրա խոսքով՝ այս հարցում անելիքներ ունեն պետական մի շարք կառույցներ, և համագործակցված աշխատանքը չափազանց կարևոր է․

«ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որի կիրառման ընթացքում ի հայտ են գալիս որոշակի խնդիրներ։ Նմանօրինակ հանդիպումները, կարծում եմ, արդյունավետ կլինեն՝ հստակեցնելու համար յուրաքանչյուր գերատեսչության անելիքներն ու քայլերի հաջորդականությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ վերջերս հրապարակված մարդահամարի և կրթության համակարգում փաստացի ներգրավված երեխաների տվյալների համադրումը և վերլուծությունը ցույց են տալիս, որ հիմնականում երեխաները կրթությունից դուրս են մնում հանրակրթության մեկնարկի փուլում։ Բավական մեծ է այն ծնողների թիվը, որոնք խուսափում են երեխային առաջին դասարան տանել 6 տարեկանում՝ պատճառաբանելով՝ իբր երեխան դեռևս պատրաստ չէ դպրոց հաճախել։ Նման մոտեցումը չի բխում երեխայի շահից և հետագայում երեխայի զարգացման ու կրթություն ստանալու տեսանկյունից առաջ է բերում բավականին լուրջ հարցեր: Նախարարը նշել է, որ այս խնդիրը լուծելու համար պետք է մշակել գործուն իրավական մեխանիզմներ:

Մյուս խնդիրը պայմանավորված է 9-րդ դասարանից հետո որոշ դեռահասների կրթությունը չշարունակելու հանգամանքով։ «Այստեղ ևս մենք պետք է հասկանանք համագործակցության արդյունավետ ձևերը, որոնցով հնարավոր կլինի ուղղորդել երեխաներին շարունակել կրթությունը և ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված 12-ամյա պարտադիր կրթություն»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նշվում է, որ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ, լինում են իրավիճակներ, երբ ծնողները չեն կարևորում երեխաների պարտադիր 12-ամյա կրթություն ստանալու օրենսդրական պահանջը, ուստի խնդրի լուծման համար պետք է համակարգային մոտեցում որդեգրել: Անդրադառնալով պարտադիր կրթությունից դուրս մնացած՝ ազգային փոքրամասնությունների երեխաների բացահայտման գործընթացին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այստեղ շատ կարևոր է ազգային փոքրամասնությունների համայնքների հետ համագործակցությունը։ Այս նպատակով ԱԺ-ում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորների նախաձեռնությամբ քննարկումներ են կազմակերպվել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշել է, որ հանրակրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրները տարբեր են՝ սկսած դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումից, ստացված տվյալների անհամապատասխանությունից, ենթակառուցվածքների անհասանելիությունից՝ մինչև բնակության վայրի փոփոխություն և սոցիալական դժվարին պայմաններ։ «Համատեղ համագործակցության արդյունքում պետք է գնահատենք պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ընտանիքների կարիքները, այնուհետև իրականացնենք համապատասխան աշխատանքներ՝ երեխաներին դպրոց ուղղորդելու ուղղությամբ»,- ասել է նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է փետրվարի 1-ից գործարկվող Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մաս կազմող էլեկտրոնային նոր ենթահամակարգը, որով հնարավոր կլինի բացահայտել կրթությունից դուրս մնացած և ռիսկի տակ գտնվող երեխաներին: Համակարգը և այնտեղ բացված հայտերը հասանելի կլինեն նաև շահագրգիռ ու պատասխանատու կառույցներին` Խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ ի դեմս համայնքի ղեկավարի, ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, Կրթության տեսչական մարմնին, մարզպետների աշխատակազմերին, Միասնական սոցիալական ծառայությանը և Ներքին գործերի նախարարությանը:

Ամփոփելով քննարկումը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման ուղղությամբ համակարգային փոփոխություններ են նախատեսվում, որոնց իրագործումը պահանջում է համագործակցված աշխատանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում