My.Microbes սոցիալական ցանցի օգնությամբ այսուհետ միմյանց հետ կապ կարող են հաստատել աղեստամոքսային տրակտում միևնույն մանրէներն ունեցող մարդիկ: Ավելին, այդ ցանցի միջոցով նոր բաներ կարելի է իմանալ այդ հիվանդության և դրա բուժման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ABC-ն: Այս ամենը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 2100 դոլար և կատարել անհրաժեշտ անալիզները: Փորձագետները խոստանում են վերհանել բոլոր այն մանրէները, որ ապրում են ձեր ստամոքսում:
Փորձագետները նշում են, որ սա արվում է ոչ թե սովորական մարդկանց, այլ հենց բժիշկների համար, որոնք միևնույն մանրէներն ունեցող մարդկանց խմբերում կարող են անհրաժեշտ հետազոտություններ անել:







































