Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 17-ին, ժամը 10։34-ին տեղեկություն է ստացել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ ժամը 11:50-ից 13:50-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 տրանսպորտային միջոց, որից 8 բեռնատարը՝ քարշակման միջոցով:
Նշվում է, որ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:









































