Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

ՌԴ-ում Ադրբեջանի քաղաքացու գլխավորությամբ ավազակախումբը ծեծել է անցորդներին՝ տեսանյութեր հրապարակելով համացանցում

Բելգորոդում հայտնվել է դեռահասների ավազակախումբ, որի անդամները հարձակվել են անցորդների վրա, ծեծել ու նվաստացրել նրանց` հանուն տարածում գտնող տեսանյութերի։ Ավազակախմբի պարագլուխը Ադրբեջանի քաղաքացի է․ նա ձերբակալվել է։ Այդ մասին տեղեկանում է Газета.ru-ից:

Ըստ հետաքննության՝ նրանք գործել են ազգային ատելության դրդապատճառներից ելնելով. տեսանյութերից մեկում վիրավորանք է հնչում ռուսների հասցեին։

Դեռահասները փողոցներում մեծ խմբով դաժանաբար հարձակվել են պատահական երիտասարդ տղաների ու տղամարդկանց վրա, ոտքերով հարվածել նրանց, այդ թվում՝ գետնին ընկածներին։ Այս գործողությունների տեսագրությունն այնուհետև մոնտաժվել է երաժշտության ներքո և տեղադրվել Telegram-ում:

ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է, որ Բելգորոդի բնակիչներին ծեծի ենթարկած երիտասարդների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ազգային հողի վրա ատելություն սերմանելու համար։

«Պարզվել է տեղի 17-ամյա բնակչի ինքնությունը, որն ադրբեջանցի է. նա մասնակից է եղել այդ հակաիրավական գործողություններին», – նշել է Քննչական կոմիտեն Telegram-ում։

Մնացած կասկածյալներն այժմ որոնվում են։ Հետաքննությանն օգնում է Անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային վարչությունը։

Սկզբում դեռահասներին մեղադրել էին ավելի մեղմ՝ խուլիգանության մասին հոդվածով։ Հունվարի 16-ի կեսօրին ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը Telegram-ում գրել էր, որ նրանց դեմ գործ է հարուցվել ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն մի խումբ անձանց կողմից):

«Դեռ 24 ժամ չանցած՝ Բելգորոդի ոստիկանության գործընկերները պարզեցին գործով անցնողների ինքնությունը և այժմ միջոցներ են ձեռնարկում նրանց ձերբակալելու համար։ Հայտնի է, որ նրանցից երեքը նախկինում դատվածություն են ունեցել… Տուժածներից մեկը հարցաքննվում է», – պարզաբանել է Վոլկը՝ բոլոր տուժածներին ու վկաներին խնդրելով հնարավորինս արագ դիմել ոստիկանություն:

Ըստ հրապարակման՝ ավազակախմբի պարագլուխը ձերբակալությունից հետո «ամբողջ ռուս ժողովրդի առջև» ներողություն է խնդրել իր թույլ տված սխալի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում