Tuesday, 16 06 2026
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր

Ռուս-թուրքական հարաբերության սառույցն ու եղանակը Կովկասում

Թուրքական բանկերը, ըստ տեղեկությունների, տարեսկզբից ի վեր սկսել են զանգվածաբար հրաժարվել ռուսական բանկերի հետ ֆինանսական օպերացիաներից, վճարներ ընդունելուց: Համաձայն տեղեկատվության, պատճառն ամերիկյան պատժամիջոցներն են եւ դրանց տակ չհայտնվելու վախը: Սակայն, ըստ ամենայնի մասնավոր պատճառը ավելի լայն ու խորքային քաղաքական իրողության արտացոլում է, մի դրսեւորում միայն, եւ կազմում է վերջին շաբաթներին ռուս-թուրքական հարաբերության նկատելի սառեցման մեծ պատկերի մի մասը: Սառեցման հանգամանքը ազդարարում են տարբեր միջազգային փորձագետներ, քաղաքագետներ, հետազոտական կենտրոններ եւ հեղինակավոր լրատվամիջոցներ:

Բուն պատճառ դիտվում է այն, որ Թուրքիան նախորդ տարեվերջին ԱՄՆ հետ շփումների ընթացքում հավաստիացրեց, որ կավարտի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը: Այն հավանության արժանացավ նաեւ Թուրքիայի խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովում: ԱՄՆ դրա դիմաց խոստանում է իրագործել Ֆ16 օդանավերի գործարքը, համաձայն որի, Անկարան կստանա մի քանի տասնյակ օդանավ, ինչպես նաեւ իր ունեցած օդանավերի արդիականացման հնարավորություն: Թուրքիայի համար սա առանցքային հարց է: ՆԱՏՕ ուժեղագույն բանակներից մեկն ունեցող Թուրքիան բավականին «համեստ» է օդուժի առումով: Ժամանակակից իրողությունների պարագայում սակայն օդուժի նշանակությունը բավականին մեծ է: Անկարան փորձում է լուծել այդ հարցը:

Միաժամանակ, ԱՄՆ համար կարեւոր է Շվեդիայի անդամության խնդիրը: Նախ, դա այսպես ասած հեղինակության հարց է, այն պարագայում, երբ ներկայումս ամերիկյան դիվանագիտությունը կարծես թե առավել սուր ունի այդ խնդիրը: Միաժամանակ, դա իհարկե ոչ պակաս ռազմա-քաղաքական կարեւորագույն հարց է արեւմտյան ռազմավարության համար: Շվեդիան ըստ էության Բալթիկ ծովի դարպաս է՝ ՆԱՏՕ անդամ Դանիայի հետ միասին: Այդպիսով, Շվեդիայի անդամության պարագայում Բալթիկ ծովի դարպասը ամբողջապես անցնում է ՆԱՏՕ հսկողության: Ավելորդ է թերեւս ասել, թե ինչ մարտահրավեր է դա Ռուսաստանի համար՝ թե Բալթիկ ծովի նավատորմի, թե ընդհանրապես Կալինինգրադի հետ հաղորդակցության իմաստով:

Ըստ այդմ հնարավոր է պատկերացնել, թե հարցն ինչպիսի արժեք ունի ռուս-թուրքական հարաբերություններում: Այդպիսով, ստացվում է բավականին փակ մի շրջանակ, որն էլ այսօր ըստ էության սառեցրել է ռուս-թուրքական հարաբերությունը: Անկասկած է, որ այդ հանգամանքը ազդելու է նաեւ Կովկասի եղանակի վրա: Հարցն այն է, թե ինչ աստիճանով: Իսկ դա կախված է, թե ինչպես կզարգանա իրավիճակը եւ որքան կսառի ռուս-թուրքական հարաբերությունը: Իհարկե հազիվ թե այն հանգի «սառցակալման», բայց բոլոր դեպքերում, էական հարց է լինելու անգամ այն, թե ինչ գնով եւ կամ՝ «ում գլխին կկոտրվի» ռուս-թուրքական հարաբերության սառույցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում