Friday, 19 06 2026
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

Զարդուշտ Ալիզադե՞ն էլ է կեղծում

Բաքվի հայկական ջարդերի տարելիցի կապակցությամբ Հայաստանի ԱԳն հայտարարությունը Բաքուն արտգործնախարարության խոսնակի մակարդակով որակել է «պատմության խեղաթյուրում»: Հայաստանում ադրբեջանագետների պակաս, կարծես, չկա, բայց չկա նաեւ ադրբեջանական նենգափոխումներին փաստարկված արձագանք: Ըստ երեւույթին, համարում են, որ դա «մանրուք» է: Մինչդեռ հենց նման բացթողումների պատճառով է, որ Բաքվին հաջողվել է ստեղծել «օկուպացիայի եւ էթնիկ զտումների, Խոջալուի ցեղասպանության ենթարկված» երկրի եւ հանրության կերպար:

1995թ. Մոսկվայում լույս է տեսել Զարդուշտ Ալիզադեի «Երկրորդ հանրապետության վախճանը» գիրքը՝ Ռասիմ Աղաեւի համահեղինակությամբ: Վերջինս փորձառու լրագրող է, զբաղեցրել է Ադրբեջանի նախագահ Մութալիբովի մամուլի քարտուղարի պաշտոնը: Զարդուշտ Ալիզադեն հայտնի քաղաքական մեկնաբան է, հանրային գործիչ: Գրքում Ալիզադեն պատմում է 1989թ. հոկտեմբերի կեսերին Բաքվի կենտրոնում, Ադրբեջանի Ժողովրդական ճակատի գրասենյակում տեղի ունեցած վայրագության մասին, որին ինքը ականատես է եղել:

Մտնելով ԱԺՃ վարչության սենյակ՝ Ալիզադեն տեսել է աթոռին գամած տղամարդու, որի ձեռքերը պահում էին մի քանի հոգի, իսկ մեկը՝ երկու ափերով հարվածում կաշկանդվածի ականջներին: Հարցին, թե ի՞նչ վայրագություն է, նրան պատասխանում են, որ մարդը հայ է: Սենյակում ներկա են եղել միլիցիայի երկու աշխատակիցներ: Նրանք հպարտացել են, որ հայ են ձերբակալել եւ դատաստան են տեսնում: Ալիզադեն ասում է, որ զայրացել եւ վռնդել է նրանց, բայց չի մանրամասնում, թե ինչ ճակատագիր է ունեցել խոշտանգված հայ տղամարդը: Պատմությունն ավարտվում է նրա եւ ԱԺՃ վարչության անդամ Իսա Ղամբարովի երկխոսությամբ: Ալիզադեն նրան հարցնում է, թե չէ՞ր տեսնում կուսակցության գրասենյակում ինչ է կատարվում, Ղամբարովը պատասխանում է. «Այնքան տարված էի խոսակցությամբ, որ չնկատեցի»:

Ալիզադեի գրքի հրապարակումից անցել է մոտ երեք տասնամյակ, այն համացանցում հասանելի է, բայց երբեւէ այս եւ մի քանի այլ չափազանց կարեւոր վկայություններ, որ նա ականատեսի, իրադարձությունների մասնակցի անունից ներկայացրել է, հայկական կողմը որպես քարոզչական նյութ չի շրջանառել, չի միջազգայնացրել, ԵԽԽՎ կամ այլ հարթակներից չի հնչեցրել: Զարդուշտ Ալիզադեն այսօր Բաքվում է, համագործակցում է ադրբեջանական վտարանդիության լրատվամիջոցների հետ: Եթե նա կեղծել է պատմությունը՝ ներկայացնելով միլիցիայի աշխատակիցների կողմից հայ տղամարդուն ձերբակալելու, ԱԺՃ գրասենյակ տանելու եւ այնտեղ խոշտանգումների ենթարկելու փաստը, ապա ինչու՞ պատասխանատվության չի ենթարկվում:

Խոսքը, կրկնենք, վերաբերում է 1989թ. հոկտեմբերի կեսերին խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու քաղաքի կենտրոնում, ԱԺՃ գրասենյակում տեղի ունեցած վանդալիզմին, որի ականատեսը, պետք է համոզված լինել, հնարավորինս մեղմել է պատկերը: Եւ այդ ամենը կատարվել է մի մարդու գրասենյակում, նրա թողտվությամբ, որը երկու տարի հետո գլխավորել է Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, հիմնադրել եւ առաջնորդել «Մուսավաթ» կուսակցությունը, առնվազն երկու անգամ մասնակցել նախագահական ընտրություններին եւ առայսօր Ադրբեջանի քաղաքական կյանքի դերակատար է:

Նա ազգանվան «ով» մասնիկն է միայն կրճատել եւ դարձել Իսա Ղամբար: Հարցին, թե Ադրբեջանը ի՞նչ նոր «ազգային գաղափար» կարող է ունենալ, Իսա Ղամբարը պատասխանել է. «Ավելի լավ ազգային գաղափար, քան մուսավաթականությունն է, ոչ ոք չի կարող ստեղծել»: Դա այն է, երբ Ղամբարի ներկայությամբ հայ մարդ է խոշտանգվել, իսկ ինքն այնքան տարված էր խոսակցությամբ, որ չի նկատել: Ինչպես Իլհամ Ալիեւն է չքմեղանում, թե «երբ հայերը որոշեցին տեղափոխվել Հայաստան, մենք չէինք կարող նրանց ճանապարհը փակել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում