Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ինչու՞ են բաց թողնում Ալիեւին

Եվրախորհրդարանը տարածել է հայտարարություն, որտեղ հայտնում է, որ կառույցը չի դիտարկելու փետրվարին կայանալիք Ադրբեջանի նախագահի ընտրությունը: Եվրախորհրդի այդ որոշումն արհամարա՞նք է Ալիեւի հանդեպ, թե՞ «ծառայություն» կամ «նվեր»: Իհարկե Ադրբեջանի նախագահը հազիվ թե նեղսրտի, որ Եվրախորհրդարանը, որը նախորդ երկու տարիներին ընդունել է Բաքվի համար մի քանի տհաճ բանաձեւ, դիտարկի իր արտահերթ ընտրությունը:

Բայց, նաեւ տարօրինակ է, որ կառույցը որոշել է բաց թողնել այդ հնարավորությունը: Եվրախորհրդարանի պատգամավորները կարծում են, որ Ալիեւը չի՞ ունենա որեւէ խնդիր, հետեւաբար զանգվածային կեղծիքի անհրաժեշտություն, ըստ այդմ չե՞ն ուզում լինել նրա «տրիումֆի» վկաներ, թե՞ այստեղ դեր է խաղում այն, որ 2024 թվականը ընտրական տարի է հենց Եվրախորհրդարանի համար էլ, հետեւաբար դրա պատգամավորներին ավելի շատ հուզում է սեփական ընտրությունը, կամ, նրանց, ովքեր չեն փորձելու եւս մեկ անգամ, իրենց առաքելության ավարտին չի հուզում ոչինչ:

Բարդ է ասել, բայց ընթացիկ տարում հեռացող Եվրախորհրդարանի պարագայում գլխավոր հարցն անշուշտ այն չէ, թե ինչու՞ են որոշել չդիտարկել Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունը, այլ այն, թե ինչու՞ օրինակ Լեռնային Ղարաբաղի հայության հանդեպ էթնիկ զտման, հակամարդկային քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի հանդեպ դեկլարատիվ բանաձեւերից անղին այդպես էլ չանցան եւ չփորձեցին ընդունել բանաձեւեր, որոնք Եվրահանձնաժողովին՝ Եվրամիության գործադիր կառույցին, կթելադրեին Բաքվի հանդեպ այլ որակի քաղաքականություն:

Քաղաքականություն, որը գործնական մակարդակում կհամապատասխաներ եվրոպական արժեհամակարգային, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդի ստանդարտների որակին, որի անդամ է նաեւ Ադրբեջանն ու որին անդամակցելիս պարտավորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Եթե Եվրամիությունը գործուն մակարդակում դրսեւորեր Ադրբեջանի հանդեպ այդ ամենին համարժեք քաղաքականություն, ապա մեծ է հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացումը կունենար որոշակիորեն այլ բնույթ: Իհարկե, հարցը հնչում է հռետորական, քանի որ բոլորն են հասկանում «ռեալ պոլիտիկի» պարագան:

Եվրամիությունն առաջնորդվեց դրանով, ինչով առաջնորդվում են բոլորը ուժային կենտրոնները, որ այս կամ այն էական շահն ունեն Կովկասում: Այստեղ թերեւս հետեւության կարիք ունեն Եվրոպայում ապրող մեր հայրենակիցները, որոնց մի զգալի մասը եվրոպացի ընտրող է, այլ կերպ ասած՝ նաեւ Եվրախորհրդարան ընտրող: Անշուշտ, նրանց թիվը բավականին փոքր է՝ ընդհանուր եվրոպական ընտրողների հանրագումարում, բայց համենայն դեպս ընտրական աշխուժություն ձեւավորելիս թերեւս պետք է դիրքորոշումներն ու վարքագիծը մշակվեն հենց «ռեալ պոլիտիկը» հաշվի առնելով, չբավարարվելով դեկլարատիվ պատմություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում