Եթովպացի մի կին` Շվեյգա Մուլան, որը «բախտ» է ունեցել աշխատելու Քադաֆիների ընտանիքում (խնամել է Մուամար Քադաֆիի որդու` Հանիբալի երեխաներին), լուրջ փորձությունների է ենթարկվել: Հանիբալի կինը` Ալինան, անտանելի տանջանքների է ենթարկել դայակին: Երբ դայակը հրաժարվել է Ալինայի հրամանով ծեծել նրա երեխաներին, վերջինս եռման ջուր է լցրել Շվեյգայի գլխին:
Հիմա Շվեյգային տեղափոխել են Մալթա, որտեղ նա բուժօգնություն է ստանում: Մալթայի իշխանությունները նրան արդեն քաղաքական ապաստան են առաջարկել: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:









































