ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ անցկացրել է արտակարգ նիստ, որը նվիրված է Կոսովոյում իրավիճակի սրմանը: Էթնիկ սերբերը, որոնք բնակվում են Կոսովոյի հյուսիսում, շարունակում են դիմադրել կենտրոնական իշխանություններին և նրանց հանձնել Սերբիայի հետ սահմանակից երկու շրջանների սահմանակետերը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն իր մտահոգությունն է արտահայտել Կոսովոյում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ: Անվտանգության խորհրդի անդամներին չի հաջողվել որոշակի արդյունքի հասնել, քանի որ մերժվել է Ռուսաստանի կողմից առաջարկված հայտարարության ընդունումը, որով կոչ էր արվում սերբերին և ալբանացիներին` խնդիրը լուծելու համար սկսել երկխոսություն:






































