ԱԺ չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանին «Ժառանգության» վերադարձը պայմանավորված է հասարակական պահանջով: Այսօր բացելով բրիֆինգները` այս մասին հայտարարեցին «Ժառանգության» ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը և Լարիսա Ալավերդյանը: Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ իրենց վերադարձը մամուլում մեկնաբանվել է որպես անառակ որդու վերադարձ և նշեց, որ դա Աստվածաշնչյան ամենալավ առակն է, չնայած չհամաձայնեց այդ համեմատության հետ:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ կարծիքի են Օքսվորդի համալսարանի անալիտիկ կենտրոնի այն վերլուծության հետ, թե ղարաբաղյան հարցում նոր պատերազմ է սպասվում, որը կլինի ավելի ծանր, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ առաջիկայում պատերազմի վտանգ չի տեսնում:
Իսկ Լարիսա Ալավերդյանն էլ ավելացրեց, որ նախորդ պատերազմները ցույց են տվել, թե այն ինչ հետևանք կարող է ունենալ հակառակորդի վրա:











































