Friday, 19 06 2026
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Ալիեւի հայտարարության «հակառակ ծայրը». դա է բուն խնդիրը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի երաշխավոր պետք չէ, ասում է Ադրբեջանի նախագահ Ալիեւը: Հասկանալի է՝ երաշխավորները պարզապես խանգարելու են Ադրբեջանին, որպեսզի նա ըստ հայեցողության խախտի այդ պայմանագիրը: Մյուս կողմից սակայն, խնդիրը հարկ է դիտարկել նաեւ հակառակ կողմից. իսկ կա՞ն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը երաշխավորելու պատրաստ կողմեր, սուբյեկտներ: Այստեղ է գլխավոր հարցը՝ Ալիեւի դիրքորոշումը դրա «հետեւանք» է: Չկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր երաշխավորելու ցանկություն ունեցող միջազգային սուբյեկտ:

Որովհետեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գործուն խաղաղության պայմանագիրը չէ, որ ունի այսպես ասած միջազգային պահանջարկ, այլ հենց փաստաթուղթը, որը կլինի հենց միջազգային խոշոր դերակատարների «ինդուլգենցիան»՝ Կովկասում հետագա աշխարհաքաղաքական պայքարի, դրա մեթոդաբանության հարցում անկաշկանդության համար: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի միջազգային պահանջարկի բուն մոտիվը հենց ռեգիոնալ իրադրության համար պատասխանատվությունը Ադրբեջանի ու Հայաստանի վրա դնելն է: Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ պատասխանատվությունը մի կողմից լինելով այսպես ասած հակամարտ կողմերի վրա, մյուս կողմից նաեւ միջազգային դերակատարների վրա է, որոնք այս կամ այն կերպ անում են միջնորդական ջանքեր, փորձում են կազմակերպել հանդիպումներ եւ այլն:

Չանել դա՝ նրանք չեն կարող, քանի որ այդ քայլլերը բխում են աշխարհաքաղաքական պայքարի տրամաբանությունից: Բայց, անելով էլ նրանք մտնում են իրավիճակի համար պատասխանատվության տակ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը նրանց անհրաժեշտ է հենց հակամարտ կողմերին պատասխանատվոության տակ թողնելու, եւ սեփական գործողությունների համար առավել անկաշկանդ եւ գրեթե զրոյական պատասխանատվությամբ տարածություն բացելու համար:

Ահա թե ինչու նրանցից որեւէ մեկը չի հայտնում խաղաղության պայմանագրի երաշխավոր լինելու առարկայական, գործուն ցանկություն եւ պատրաստակամություն: Հայաստանը դա համարում է խնդիր, այդ իսկ պատճառով Երեւանը պարբերաբար բարձրաձայնում է, որ պայմանագիրն ինքնին կլինի ոչինչ, եթե չունենա միջազգային երաշխիք ու պատասխանատվություն, իսկ Բաքուն՝ որն ունի ուժային շոշափելի առավելություն թե ռազմական, թե տնտեսա-քաղաքական իմաստով, միանգամայն գոհ է առկա իրավիճակից եւ հայտարարում է, որ երաշշխավոր պետք էլ չէ:

Եվ դա ստեղծում է մթնոլորտ, որը ճնշող է Երեւանի համար: Թե ինչպես կարող է Հայաստանը փորձել հաղթահարել այդ մթնոլորտային ճնշումը, խոսել եմ բազմիցս եւ խոսում եմ պարբերաբար: Անել դա լոկ քաղաքական իշխանության մակարդակով, թերեւս քիչ հավանական է: Այստեղ անելիքը լայն իմաստով հասարակական-քաղաքական օրգանիզմինն է, ընդ որում տարբերակված բնույթի անելիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում