Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի թեկնածուներ Գուդրաթ Հասանգուլիևին, Ֆազիլ Մուստաֆային, Էլշադ Մուսաևին և Ֆուադ Ալիևին: Այս մասին որոշումն ընդունվել Է ԿԸՀ այսօրվա նիստում։
Այսպիսով, նախագահի գրանցված թեկնածուների թիվը հասել է 7-ի։ Ավելի վաղ՝ 2023թ. դեկտեմբերի 30-ի ԿԸՀ նիստում գրանցվել էր Իլհամ Ալիևի թեկնածությունը, Այս տարվա հունվարի 8-ի ԿԸՀ–ն գրանցել էր Զահիդ Օրուջի և Ռազի Նուրուլաևի թեկնածությունները:
Այսպիսով, Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու է 7 թեկնածու։