Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Մեծ Եվրասիայի եւ Գլոբալ հարավի ադրբեջանական միջակայքը

Ավարտվել է Արաբական միացյալ էմիրությունների նախագահ Մոհամեդ բեն-Զիադի պաշտոնական այցը Բաքու: Հայտնի է, որ բանակցություններն ընթացել են երկու՝ նախագահների առանձնազրույցի եւ պատվիրակությունների ընդլայնված կազմով քննարկումների ձեւաչափով: Կողմերի առաջնորդների մակարդակով քաղաքական հայտարարություն չի տարածվել: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է մի շարք համաձայնագրերի եւ մտադրությունների մասին մեկ արձանագրության ստորագրման մասին:

Դիտարկելով պաշտոնական տեղեկատվությունը՝ «Թուրան» տեղեկատվական-վերլուծական կայքը բանակցությունների կարեւորությունը գնահատել է այսպես. «Ադրբեջանը եւ Արաբական միացյալ էմիրությունները երկկողմ համաձայնագրերով բազմակողմ համագործակցության հիմքեր են դնում»: Որքանով հասկացվում է, պայմանավորվածությունները հիմնականում վերաբերում են էներգետիկայի ոլորտին: Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի՝ գլխավոր առաջնահերթությունը «արեւային եւ հողմաէլեկտրակայանների ցանցի ստեղծումն է՝ մեկ գիգեվատ ընդհանուր հզորություն ստեղծելու հեռանկարով»:

Այս տարի Ադրբեջանը հյուրընկալում է Կլիմայի փոփոխության խորհրդաժողովը: Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը մոտ ապագայում «կանաչ էներգիա արտահանող երկիր կինի»: Այդ նպատակով թուրքական ընկերություններն Արցախի օկուպացված տարածքներում այս տարի կգործարկեն յոթ փոքր հէկ, իսկ չորսն արդեն միացել է Ադրբեջանի էլեկտրական ցանցին: Արաբական միացյալ էմիրություններն արդեն իսկ մեկ հողմաէլեկտրակայան շահագործման են հանձնել: Այն կառուցվել է Բաքվից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա՝ Ապշերոնյան թերկաղզում:

Տարեսկզբից Էմիրությունները համալրել են ԲՐԻԿՍ-ի շարքերը: Կազմակերպությանն անդամակցել են նաեւ Իրանը, Սաուդյան Արաբիան եւ Եգիպոսը: Նախագահ բեն-Զիադի Բաքու այցի նախօրերին Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը հարցադրում էր արել. «Ի՞նչ է սպասվում. ԲՐԻԿՍ-ը մոտեցել է Ադրբեջանի սահմաններին»: Իրականում ԲՐԻԿՍ-ն արդեն Ադրբեջանին սահմանակցում է, քանի որ Իրանը կազմակերպության լիիրավ անդամ է: ԲՐԻԿՍ-ը, սակայն, մինչ այդ էլ Ադրբեջանին սահմանակից էր. կառույցի հիմնադիր անդամներից մեկն Ռուսաստանն է, որի հետ Ադրբեջանն ունի էներգետիկ ծրագրերը համադրելու –համակարգելու ռազմավարական պայմանավորվածություն:

Ռուսաստանը դեկտեմբերի 26-ին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում փաստացի կազմակերպել է Մեծ Եվրասիա նախագծի քաղաքական շնորհանդես: Սկզբունքային տարաձայնություններ, կարծես, չկան: Միաժամանակ անցյալ տարեվերջին Ռուսաստանի նախագահն այցելել է Սաուդյան Արաբիա եւ Արաբական միացյալ էմիրություններ: Պարսից ծոցի արաբական միապետությունների աշխարհաքաղաքական ընտրության խնդիրը միջազգային ակտուալ թեմաներից մեկն է: Ո՞վ է, պայմանականորեն ասած՝ «վերահսկելու» Գլոբալ հարավը՝ կախված կլինի, հավանաբար, նրանից, թե Մերձավոր Արեւելքում կարգավորման ինչ մոդուս կգտնվի:

Ալիեւի հավակնությունները, կարծես, Մեծ Եվրասիայում չեն տեղագրվում. առկա է Ռուսաստանից հավերժ կախվածության մեջ մնալու զգուշավորություն: ԱՄԷ-Ադրբեջան երկկողմ պայմանավորվածությունների միջոցով բազմակողմ համագործակցության հիմքեր դնելու մասին «Թուրանի» մեկնաբանի դիտարկումն, ըստ երեւույթին, այլ ենթատեքստն ունի, որ տնտեսական, էներգետիկ, կոմունիկացիոն եւ լոգիստիկ ավելի ընդգրկուն լանդշաֆտը հնարավորություն կտա, որպեսզի Ալիեւը մանեւրի լայն միջակայք ունենա:

Խնդիրն այն է, թե ավելի լայն՝ Մեծ Եվրասիայի եւ Գլոբալ հարավի միջակայքի լանդշաֆտն Ադրբեջանին կառուցողականությա՞ն, թե՞ առավել հավակնոտության կմղի: Սա շատ էական է, որովհետեւ Հայաստանի շուրջ փաստացի ձեւավորվում է աշխարհաքաղաքական բոլորովին նոր միջավայր, որտեղ ռազմական միջամտությունը, գուցե, նվազ հավանական կլինի, բայց փոխարենը կունենանք «փափուկ ուժով կլանման» ոչ պակաս վտանգավոր մարտահրավեր: Խիստ անհրաժեշտություն է նաեւ Վրաստանի ներքաղաքական իրավիճակի գնահատումը եւ կանխատեսումը:

Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է կամ բաց հայտարարում է քաղաքականությունից հեռացած չլինելու մասին: Փորձագետներն արդեն ակնարկում են, որ նա տարեվերջին կարող է երկրի նախագահ ընտրվել: Իվանիշվիլին Կրեմլի «պրոյեկտի» համարում ունի: Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանը մտադիր է վրացական Անակլիա նավահանգստի կառուցման ներդրումներն իր վրա վերցնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում