Իտալիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 8 մարդու, որոնք ժամանակին մարմնավաճառներ են մատակարարել երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին: Այսպիսի եզրակացություն արվել է այն բանից հետո, երբ Իտալիայի հարավում գտնվող Բարի քաղաքում հարցաքննվել են Բեռլուսկոնիի մի քանի ընկերներն ու ծանոթները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Երեք տարի առաջ սկսված քննությունը հարուցվել էր էլիտար մարմնավաճառության բիզնեսի փաստով, որի մեջ ներգրավված է եղել տեղացի գործարար Ժանպաոլո Տարանտինին: Ըստ քննության` մեղադրյալները զբաղվել են Բեռլուսկոնիի և նրա մի քանի գործարար ընկերների համար կանանց ընտրությամբ ու մատակարարմամբ: Բեռլուսկոնիին մեղադրանք չի առաջադրվել: