Լիբանանում Իսրայելի հարվածի հետեւանքով զոհվել է «Հեզբոլլահ» կազմակերպության «Ռադվան» ստորաբաժանման բարձրաստիճան հրամանատարը։
Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության երեք աղբյուրներ։
Ըստ նրանց տեղեկատվության՝ Իսրայելը գրոհել է Լիբանանի հարավի վրա։ Ինչպես նշում է Reuters-ը, հոկտեմբերի 7-ից Լիբանանում «Հեզբոլլահի» ավելի քան 130 անդամ է զոհվել:











































