Monday, 08 06 2026
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում

Սարկոզին Թբիլիսիում քննարկելու է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը. Արեշիձե

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն վրացական «Ալիա» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե օտարազգի բարձրաստիճան հյուրերը Վրաստան են հաճախում հատուկ պահերին, և առաջիկա հոկտեմբեր-նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի վրացական այցերը կարող են կապված լինել այդպիսի պահերից մեկի հետ.

«Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ նպատակով է Վրաստան ժամանում Սարկոզին, սակայն ելնելով փորձից՝ գիտենք, որ նա սովորաբար գալիս է նշանակալից պահերին, և, ինչպես երևում է, ներկայումս նույնպես նա մեր կառավարության հետ խոսելու է հատուկ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ, իսկ Ռասմուսենի նպատակը լինելու է այդ զրույցի շարունակությունը։

Ես վստահ եմ, որ աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին համանման փոփոխություններ սկսվում են նաև Հարավային Կովկասում։ Ենթադրում եմ, որ այդ այցերի ընթացքում խոսք է գնալու Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների, էներգետիկ նախագծերի, նավթամուղների և հաղորդակցության ուղիների մասին։

Բացի այդ, Արևմուտքը շահագրգռված է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացմամբ, և սեփական շահերի ամրապնդմամբ։ Իսկ դրա համար նրան անհրաժեշտ է թիկունք, և այդպիսի «թիկունքներից» մեկը կարող է լինել Թբիլիսին։

Արևմուտքը մեկ անգամ չէ, որ իր դժգոհությունն է հայտնել Վրաստանում ժողովրդավարության շուրջ տիրող վիճակից, սակայն մեր կառավարությունը դա թողել է անարձագանք։ Մեր կառավարության անկանխատեսելի ներքին քաղաքականությունը սպառնում է Արևմուտքի շահերին։ Նրանք տեղյակ են իշխանական տարբեր շերտերի միջև առկա հակամարտությանը, և որպեսզի դա չվերածվի քաղաքացիական դիմակայության, ու երկրում դժբախտություն տեղի չունենա, բացառված չէ, որ այդ թեման դառնա Սարկոզիի այցի քննարկման առարկաներից մեկը»։

Հիշեցնենք, որ 3 օր առաջ էլ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն Рустави-2 հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի առաջիկա վրացական այցերը խոսում են այն մասին, որ Վրաստանը գտնվում է միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում. «Այդ կարգի այցերը նշանակում են, որ Վրաստանը մնում է միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում, և որ Վրաստանը շարունակում է մնալ մեծ քաղաքականության կենտրոն։ Այդպիսի այցերը կարևորություն են ներկայացնում ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև՝ երկրի զարգացման տեսանկյունից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում