Friday, 26 06 2026
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը

Դեպարդիեին պատվո լեգեոնի շքանշանից զրկելու մասին որոշումից առաջ նրան հնարավորություն կտրվի բացատրություններ տալ

Պատվո լեգեոնի կոլեգիան դերասան Ժերար Դեպարդիեին հնարավորություն կընձեռի բացատրություններ տալու, նախքան նրա պարգևի վերաբերյալ որոշում կայացնելը։ Դերասանը կարող է զրկվել Պատվո լեգեոնի շքանշանից ոտնձգությունների մեղադրանքների պատճառով: Այդ մասին հաղորդել է Le Parisien պարբերականը՝ վկայակոչելով Պատվո լեգեոնի մեծ դիվանատան նամակը։

«Ելնելով դերասանի կողմից նախկինում արված հայտարարությունների բնույթից՝ Պատվո լեգեոնի շքանշանի մեծ կանցլեր, բանակի գեներալ Ֆրանսուա Լեկուանտրը Ժերար Դեպարդիեին ծանուցել է կարգապահական ընթացակարգ սկսելու մասին՝ այդ պարգևի վարքականոնի դրույթներին համապատասխան։ Համաձայն կանոնների՝ Դեպարդիեն կարող է իրեն արդարացնելու նպատակով բացատրություններ տալ հուշագրի տեսքով՝ իր անունից կամ փաստաբանի անունից», – նշված է փաստաթղթում։

Այդ նամակը դիվանատունը հասցեագրել է ի պատասխան դերասանի փաստաբանի պահանջի, որն ուշադրություն է հրավիրել այդ գործում անմեղության կանխավարկածը պահպանելու անհրաժեշտության վրա։

Դիվանատանը միաժամանակ ընդգծել են, որ Դեպարդիեի պարգևի ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

1996 թվականին Դեպարդիեն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի, որը հիմնել է Նապոլեոն I կայսրը։ Դերասանը պարգևը ստացել է անձամբ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակից։

Դերասանին շքանշանից զրկելու պահանջներ են հնչել 2023 թվականին, երբ ԶԼՄ-ներում սկսեցին շրջանառվել լուրեր, թե Դեպարդիեն, ենթադրաբար, նկարահանման հրապարակում ոտնձգություններ է թույլ տվել: Ավելի ուշ Մակրոնը հայտարարել է, որ անհանդուրժելի է համարում Ֆրանսիան փառաբանած ականավոր դերասանին հանրապետության բարձրագույն պարգևից զրկելը սոսկ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա։ Մակրոնը հանդես է եկել անմեղության կանխավարկածի պահպանման օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում