Saturday, 27 06 2026
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Հեզբոլլա»-ի հրթիռային համազարկը՝ Բլինքենի շրջայցի մեկնարկին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ստամբուլում ավարտել է բանակցությունները Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ առթիվ տեղեկատվությունը սուղ է: Այս պահի դրությամբ արտահոսք թույլ է տվել «Միլլիեթը»՝ ներկայացնելով միայն թուրքական կողմի տեսակետները, ինչից կարելի է ենթադրել, որ բանակցությունները բարդ են եղել: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ Թուրքիան Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման, մարդասիրական օգնության մեծացման եւ «երկու պետություն սկզբունքով քաղաքական կարգավորման կողմնակից է»:

Ըստ «Միլլիեթի»՝ Բլինքենը եւ Ֆիդանը քննարկել են նաեւ F-16 կործանիչների վաճառքի, Սեւ ծովում Ռուսաստանից եւ Ուկրաինայից պարենային մթերքների արտահանման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների, Իրաքում եւ Սիրիայում իրավիճակի հետ կապված հարցեր: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, ապա Ֆիդանն ասել է, որ արձանագրության վավերացումը «խորհրդարանի իրավասության հարց է»: Էրդողան-Բլինքեն հանդիպման մասին պաշտոնական կամ անուղղակի տեղեկություն դեռեւս հայտնի չէ:

Թուրքիայի նախագահի գրասենյակը միայն լուսանկար է հրապարակել, ինչից երեւում է, որ արտգործնախարար Ֆիդանից բացի թուրքական կողմից ներգրավվել է նաեւ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը: Վերջին օրերին Թուրքիայում տասնյակ անձինք ձերբակալվել են Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով: Նրանցից ութի նկատմամբ ընդունվել է արտաքսման որոշում: Արտաքսման ենթակա անձանց մեջ կա՞ն Միացյալ Նահանգների կամ նրա մերձավոր դաշնակից երկրի, երկրների քաղաքացիներ՝ հայտնի չէ, բայց նաեւ չի կարելի բացառել, որ Քալընը պետքարտուղար Բլինքենին ինչ-որ գերկարեւոր տեղեկություններ փոխանցելու համար է մասնակցել նրա եւ նախագահ Էրդողանի հանդիպմանը::

Բլինքեն-Ֆիդան բանակցություններին ընդառաջ Իսրայելի հյուսիսային շրջանները ենթարկվել են հրթիռակոծության: Ավելի քան իննսուն բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել, քաղաքացիական բնակչությունը տարհանվել է: Միջազգային լրահոսում տեղ է գտել հեղինակավոր «Ջերուզալեմ փոստ» պարբերականի գնահատականը, որ «եթե ճգնաժամը չհաղթահարվի, Իսրայելի հյուսիսային սահմանը կսկսվի Հայֆայից»: Հայֆան Լիբանանի սահմանից ուղիղ գծով 40 կիլոմետր խորության վրա է գտնվում:

Իսրայելի հյուսիսային շրջանների հրթիռակոծումը «Հեզբոլլա»-ն հայտարարել է «վրեժխնդրության առաջին քայլ»՝ ի պատասխան Բերյրութի Դահիա արվարձանում ՀԱՄԱՍ-ի երկրորդ դեմքի՝ Սալեհ ալ-Արուրիի սպանության, որ իրականացրել է Իսրայելը ԱԹՍ-ի կամ ինքնաթիռից արձակված հրթիռի միջոցով: Բայց ինչու՞ «վրեժխնդրության քայլն» արվել է Ստամբուլում Բլինքեն-Ֆիդան բանակցությունների մեկնարկին գրեթե զուգահեռ եւ այն ժամերին, երբ Եվրամիության անվտանգության եւ արտաքոին գործերի հանձնակատար Բորելը բանակցություններ էր վարում Լիբանանի վարչապետ Մաքաթիի հետ:

Արեւմտյան փորձագիտական շրջանակներում տեղեկություն է շրջանառվել, որ Իսրայելը համաձայն է «ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո Գազայի հատվածը հանձնել Պաղեստինի ինքնավար վարչակազմի կառավարմանը, բայց պայմանով, որ իր հատուկ ծառայություններն այնտեղ ունենան ազատ ելումուտի իրավունք»: Թուրքիան բազմիցս պնդել է, որ ՀԱՄԱՍ-ը ոչ թե ահաբեկչական, այլ քաղաքական կազմակերպություն է եւ պետք է անկախ Պաղեստինի քաղաքական համակարգի մաս կազմի:

Բլինքենի մերձավորարեւլյան շրջայցի աշխարհագրությունն ընդգրկում է նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափը, որտեղ Պաղեստինի ինքնավարության նստավայրն է: Անցած տարեվերջին ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը հրաժարվել էր Բլինքենի հետ հանդիպումից, բայց այն ժամանակ նա պատրաստվում էր մեկնել Մոսկվա: Այդ այցը տեղի չունեցավ: Ռուսաստանը երբեք պաշտոնապես չի հայտարարել, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը պետք է կարգավորվի « երկու պետություն» սկզբունքով:

Իսրայելի հյուսիսի հրթիռակոծմամբ «Հեզբոլլա»-ն ու՞մ է սպառնում Մերձավոր Արեւելքը ,,պայթեցնելու,, հեռանկարով: Իսրայելի՞ն, Միացյալ Նահանգների՞ն, Պաղեստինի ինքնավարության առաջնորդի՞ն, որի հետ կապերը չի խզել Իսրայելի անգամ պատերազմական կառավարությունը: Իսրայելի դեմ հյուսիսային ճակատ բացելու սպառնալիքը «Հեզբոլլա»-ի ինքնագործունեությու՞նն է: Բլինքենին, ըստ երեւույթին, չի հաջողվի ճեղքել Պաղեստինի հարցում արաբա-իսլամական ֆորմալ համաձայնությունը: Բլինքենի մերձավորարեւելյան շրջայցին ընդառաջ բրիտանական The Telegraph-ը մռայլ կանխատեսում է արել, որ «ԱՄՆ կայսրությունը փլուզվում է, եւ բոլորը ձգտում են պոկել իրենց բաժինը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում