Իրանական Shargh օրաթերթի հաղորդմամբ՝ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին Իրանում լրտեսության մեղադրանքով ձերբակալված ամերիկացի երիտասարդների ազատության համար միջնորդ է դարձել:
Իրանում Իրաքի նախագահի ներկայացուցիչ Նազեմ Դաբաղը, հաստատելով լուրը, հայտարարել է. «Ինչպես Թեհրանում Իրաքի դեսպան Մուհամադ Մաջիդ Ալ Շեյխն է հայտնել, Իրաքի նախագահ Ջալալ Թալեբանին ձերբակալվածների ընտանիքների խնդրանքով կապ է հաստատել Իրանի իշխանությունների հետ և միջնորդել նրանց ազատության համար»։
Դաբաղի փոխանցմամբ՝ ամերիկացի երիտասարդներ Շեյն Բաուվերն ու Ջաշ Ֆաթալը հաջորդ շաբաթվա ընթացքում ազատ կարձակվեն ու կհանձնվեն Իրանում ԱՄՆ շահերի պաշտպան Շվեյցարիայի դեսպանատանը:









































