Tuesday, 23 06 2026
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում

Հայելայնությունը ծուղակ է. որտե՞ղ փակել Բաքվի ճանապարհը

Կա մտայնություն, թե արցախահայության վերադարձի հարցը օրակարգ բերելու եւ հետեւողականորեն աշխատելու պարագայում, Հայաստանը կստանա Ադրբեջանի «հայելային» պահանջ՝ Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի» առնչությամբ: Սա իհարկե թերեւս կասկածից վեր է, եւ ավելին՝ Ադրբեջանը հարցն այդպես դնում է վաղուց, անգամ մինչեւ Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը: Սակայն, միամտություն կամ մոլորություն կլինի մտածել, թե Հայաստանն այդպիսի հարց չդնելու, այդ հարցի ուղղությամբ չաշխատելու, դրանից ամեն կերպ խուսանավելու դեպքում փակելու է Ադրբեջանի պահանջի կամ հարցադրման ճանապարհը: Դա ոչ միայն պարզապես մոլորություն է, այլ թերեւս նույնիսկ վտանգավոր մոլորություն:

Որովհետեւ, ինչպես Արցախին առնչվող հարցերում, ինչպես մի շարք առումով Հայաստանին առնչվող հարցերում, այդպես էլ այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի հարցում այդօրինակ մտայնությամբ առաջնորդելը կարող է բերել նույն կետին՝ Հայաստանը փաստի առաջ դնելուն, երբ կլինի Ադրբեջանի միակողմանի պահանջ, իսկ Հայաստանը ստիպված կլինի կամ իջեցնել «նշաձողը», կամ համակերպվել նշաձողի իջեցվածության հետ, փնտրելով մի նոր «զրոյական կետ»: Ադրբեջանը դրել է, դնում է եւ դնելու է ադրբեջանցիների «վերադարձի» հարց, եւ Հայաստանի համար վտանգավոր ու անթույլատրելի «շքեղություն» է լինելու մտածելը կամ կարծելը, թե Արցախի հայության վերադարձի հարցը որեւէ կերպ «փակելը» փակելու է նաեւ Ադրբեջանի խաղի ճանապարհը:

Ադրբեջանի ճանապարհը պետք է փակել այլ տրամաբանությամբ ու փաստարկներով, դրանց շուրջ ինտենսիվ ու հետեւողական աշխատելով միջազգային դերակատարների հետ: Առավել եւս, որ պատմական իրողությունը տալիս է դրա հնարավորությունը: Այո, անկասկած, Արցախի առաջին պատերազմի ընթացքում հայկական ուժերի զբաաղեցրած անվտանգության գոտու բնակավայրերից Ադրբեջանն ունեցել է փախստականներ: Բայց Ադրբեջանը չի ունեցել փախստական Հայաստանից, այն դեպքում, երբ Հայաստանն ունեցել է փախստականներ ադրբեջանական բնակավայրերից, ընդհուպ Բաքվից, Սումգայիթից: Հայաստանում չի եղել Բաքու, Սումգայիթ կամ որեւէ այդ կարգի այլ բան: Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են առանց որեւէ պարտադրանքի, առանց հետապնդման, առանց կյանքի սպառնալիքի եւ ունեզրկման, հեռացել են հանգիստ տնօրինելով իրենց գույքը, ունեցվածքը, վաճառելով այն, կամ փոխանակելով:

Ընդ որում, եղել է մեղմ ասած անհամաչափ փոխանակում, որովհետեւ Հայաստանի օրինակ որեւէ գյուղում ապրող ադրբեջանցին օգտվելով Բաքվում ապրող հայերի մազապուրծ լինելու հանգամանքից՝ նրանց առաջարկել են փոխանակում, Հայաստանում գյուղի իրենց տունը փոխանակելով Բաքվում գտնվող բնակարանների հետ, քանի որ այնտեղից կյանք փրկելու համար փախչող հայերը չունեին այլընտրանք: Կան միջազգային արձանագրումներ, թե ինչ է տեղի ունեցել Բաքվում, Սումգայիթում, Ադրբեջանի այլ քաղաքներում ու գյուղերում ապրող հայերի հետ, բայց չկա որեւէ արձանագրում Հայաստանում ապրած ադրբեջանցիների հանդեպ վտանգի կամ բռնության առնչությամբ: Բաքվի հարցադրումների եւ օրակարգի ճանապարհը պետք է փակել այդ դաշտում, այլ չհայտնվել «հայելայնության» ծուղակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում