Windows 8 օպերացիոն համակարգի նախնական տարբերակը մեկ օրվա ընթացքում ներբեռնել են ավելի քան 500 հազար օգտագործողներ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Microsoft ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը:
Ինչպես նշում է Businessweek-ը, այս հայտարարությունը դրական է ազդել Microsoft-ի ակցիաների վրա:
Հիշեցնենք, որ Microsoft ընկերությունը նախօրեին իր կայքում ներկայացրել էր Windows 8 օպերացիոն համակարգի նախնական տարբերակը: Այն հիմնականում առաջարկվում է համակարգը մշակողների համար:
Windows-ի ներկայացուցիչ Սթիվեն Սինոֆսկին ասել է, որ կայքում ներկայացված նոր տարբերակն անընդհատ փոփոխվելու է, այնուհետև կթողարկվի բետա-տարբերակը, որին կհետևի վերջնականը: Նախնական տեղեկություններով` նոր օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը թողարկվելու է 2012 թ. ամռանը կամ աշնանը:







































