Լոս Անջելեսում տեղակայված պոռնոստուդիաներից մեկի տնօրինությունը որոշել է ստուդիան տեղափոխել և հաստատել գետնի տակ` հատուկ բունկերում: Pink Visual ստուդիայի ներկայացուցիչ Քվենտին Բոյերը հայտարարել է, որ նման որոշում կայացվել է 2012թ-ին աշխարհի վերջի մասին խոսակցությունների պատճառով:
«Մեր նպատակն է վերապրել աշխարհի վերջը հնարավորինս հարմար պայմաններում» Բոյերի խոսքերը մեջբերում է CBC Local հեռուստաընկերությունը:
Բունկերը սովորական ապաստարան չէ, այնտեղ տեղադրվել է համապատասխան տեխնիկա, ինչը թույլ կտա անխափան շարունակել ստուդիայի գործունեությունը, եթե հանկարծ աշխարհը կործանվի:
Ստուդիայի տնօրինությունը հայտնել է, որ 2012թ-ի սեպտեմբերին բունկեր կտեղափոխվի 1200-1500 մարդ:









































