Tuesday, 23 06 2026
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա

Սիսիան քաղաքի 35–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել 66–ամյա հարևանի սպանության համար

Պարզվել են Սիսիան քաղաքի 66–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, հիշեցնելով, որ 2023 թ. դեկտեմբերի 23-ին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սիսիան քաղաքի Խանջյան փողոցից շտապօգնության ավտոմեքենայով «Ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած, թափանցող վերքեր, ներքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 66–ամյա տղամարդ, ով, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:

պարզվել է դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը․ վերջինս Սիսիան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ․։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023թ. դեկտեմբերի 23-ին ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող էլեկտրական ենթակայանի հետնամասում գտնվող տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Սիսիանի միևնույն շենքի 66 և 35–ամյա բնակիչների միջև։ Այդ ընթացքում, վերջինս վերցրել է այնտեղ գտնվող խոհանոցային դանակը և, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել 66–ամյա համաքաղաքացու կրծքավանդակի ձախ հատվածի հետին պատին և ձախ գոտկային շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, օղու կոտրված բաժակներ և շիշ, կատարվել են առգրավումներ, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել են նմուշներ, հարցաքննվել են վկաներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Սիսիան քաղաքի 35–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարան միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում