Tuesday, 23 06 2026
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին

Հարցեր ՆԱՏՕ-ին. Երեւանի հնարավորությունը

«Մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Աջակցում ենք այդ ուղղությամբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից երկկողմ հիմունքներով գործադրվող ջանքերին։ Մենք կշարունակենք աջակցել նրանց` լավագույնի ակնկալիքով», վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: ՆԱՏՕ աջակցության մասին նրա հայտարարությունը բավականին հարաբերական է, առնվազն այն մասով, որ մասով ՆԱՏՕ անդամ է նաեւ Թուրքիան: Իսկ ՆԱՏՕ անդամ Թուրքիան անմիջական ներգրավվածություն է ունեցել 44-օրյա պատերազմում՝ ընդեեմ Արցախի ու Հայաստանի, որը գործնականում շարունակվում է առ այսօր:

Հայաստանն ու Արցախը անշուշտ այդ պատերազմից ի վեր եւ առ այսօր հարցեր ունեն Հայաստանի անմիջական դաշնակից Ռուսաստանին, ու այդ հարցերը հնչում են, բայց հարցեր կան նաեւ ՆԱՏՕ-ին, որի անդամը Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմի ոչ միայն մասնակիցն էր, այլ ըստ էության հրամանատարը: Գաղտնիք չէ, որ 44-օրյա ագրեսիայի ընթացքում հենց Թուրքիան էր իր հրամանատարական կարողությունները գործադրել պատերազմը վարելու համար, մի կողմ թողնելով Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ-ն, որի պետը 44-օրյա պատերազմի օրերին կարծես թե ընդհանրապես գոյություն չուներ: Դժբախտաբար, ինչպես համարժեք վարքագիծ չի դրսեւորելլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այդպես էլ համարժեք վարքագիծ չի դրսեւորել ՆԱՏՕ-ն, որը պատերազմից ի վեր առ այսօր որեւէ կերպ չի գնահատել Արցախի դեմ ագրեսիային իր անդամ, իր դաշնակից Թուրքիայի մասնակցությունը:

44-օրյա պատերազմի բռնկումից մի քանի օր անց՝ հոկտեմբերի սկզբին ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը եռօրյա այց կատարեց Թուրքիա, որին սակայն չհաջորդեց որեւէ հստակ արձագանք առ այն, որ ՆԱՏՕ անդամ պետությունն ուղիղ ներգրավվածություն ունի Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ, այն դեպքում, երբ համաձայն միջազգային մանդատի՝ հակամարտությունը պետք է կարգավորվեր խաղաղ ճանապարհով: Թուրքիայի մասնակցությունը ներկայումս տրանսֆորմացվել է քաղաքականի, սակայն գործնականում շարունակվում է նույն տրամաբանությամբ եւ Թուրքիան շատ հաճախ լրացնում է Հայաստանի հասցեին Ադրբեջանի շանտաժի եւ սպառնալիքների քաղաքականությունը: Առավել եւս, որ ի դեմս Թուրքիայի ռազմա-քաղաքական ներկայության, փաստորեն հյուսիսատլանտյան դաշինքը ներկայություն ունի Ադրբեջանում: Եվ այստեղ է թերեւս «գաղտնիքը», թե ինչու ՆԱՏՕ-ն որեւէ կերպ անհանգստացած կամ մտահոգված չէր, որ իր անդամը մասնակցում է այդ ագրեսիային:

Ըստ էության ազդեցության նույն պայքարը, որի տրամաբանության շրջանակում էլ Ռուսաստանն է պայմանավորվում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան էլ խաղում ազդեցության համար պայքարի այդ «արանքում»: Խաղն առայժմ շարունակվում է, ինչի մասին վկայում է Կոլոմինայի հարցազրույցը: Սա նշանակում է, որ Հայաստանի հանրությունը Ռուսաստանին հարցեր ուղղելուն զուգահեռ, պետք է անկասկած հարցեր ուղղի նաեւ եվրաատլանտյան ուղղությամբ: Ընդ որում, այդ հարցերն է նաեւ, որ թույլ կտա Հայաստանին արդեն պաշտոնական մակարդակով աշխատել ՆԱՏՕ հետ եւ քաղել հնարավոր առավելագույնը՝ Հայաստանի զինուժի արդիականացման համար անհրաժեշտության առումով, լինի դա սպառազինության, թե պարզապես փորձի, մեթոդաբանության տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում