Դեկտեմբերի 23-ին Հնդկական օվկիանոսում քիմիական նյութերով լցանավի վրա հարձակումից հետո պարզվել է, որ Իրանը 1000 կմ հեռահարության նոր հեռահար հրթիռներ ունի: Թեհրանի ռազմածովային ուժերի ուժեղացման մասին տեղեկատվությունը կիրակի օրը հրապարակել են տեղական զլմ-ները՝ վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերի ղեկավար Շահրամ Իրանիի հայտարարությունը:
«Talaeiyeh թևավոր հրթիռն ունի ավելի քան 1000 կմ հեռահարություն․ այն խելացի հրթիռ է, որը թռիչքի կեսին կարող է փոխել թիրախները», – նշել է Իրանին։
Իրանն առաջընթաց է գրանցել ոչ միայն հրթիռների, այլև հետախուզական ուղղաթիռների և նոր անօդաչու թռչող սարքերի մասով: