Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Շարք կանգնեք, պարոնայք- ընկերներ

Ե՞րբ եւ սոցիալ-տնտեսական ի՞նչ անհետաձգելի խնդիրներ լուծելու համար է Արցախի կառավարությունը Հայաստանի մասնավոր բանկերից մոտ մեկ միլիարդ դոլարին համարժեք գումարներ փոխառել, գործարքները բյուջեի մասին օրենքում արտացոլվա՞ծ են, Ազգային ժողովը բյուջեի տարեկան կատարողականը հաստատելիս ֆինանսական այդ շարժերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստացե՞լ է: ԱԺ Կանոնակարգ օրենքը նախատեսում է, որ բյուջեի նախագծի եւ տարեկան կատարողականի մասին հարցը քննարկվում է Հաշվեքննիչ պալատի մասնագիտական եզրակացությամբ: Այդ փաստաթղթերը պահպամվե՞լ են:

Նման հարցադրումներ անելու հրատապ անհրաժեշտություն, թերեւս, չէր լինի, եթե Հայաստանի բանկերին Արցախի կառավարության եւ ֆիզիկական անձանց ունեցած պարտավորությունների առյուծի բաժինը մարելու պարտավորություն կառավարությունը չվերցներ եւ, մանավանդ, դրան չհաջորդեր տեղեկատվություն, որ ԼՂՀ-ն լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագիրն օրինաչափ չէ, հետեւաբար Արցախի պետական ինստիտուտները եւ կառավարման մարմինները լիազորությունների մեջ կմնան, իսկ պաշտոնատար անձինք հասարակական հիմունքներով կգործեն նաեւ 2024թ. հունվարի 1-ից հետո:

Մնալ լիազորությունների մեջ, շարունակել պաշտոնավարումը ոչ այնքան իրավունք կամ իրավասություն, որքան որ պատասխանատվություն է: Այսինքն, նախագահը նախորդների եւ իր տասնօրյա պաշտոնավարման համար պատասխանատու է: Ասում ենք՝ նախագահը, քանի որ Արցախի սահմանադրությամբ նա նաեւ գործադիր իշխանության ղեկավարն է, ինքն է հաստատում կառավարության որոշումները, տնօրինում ֆինանսները: Ուզում ենք, թե ոչ՝ բայց սահմանադրությամբ այդպես է, ուստի լիազորությունների մեջ գտնվող Սամվել Շահրամանյանը պետք է Հայաստանի հարկատուներին եւ բռնատեղահանված արցախցիներին բացատրություն տա, թե մոտ մեկ միլիարդ դոլար պարտքն ինչպե՞ս եւ ինչու՞ է գոյացել:

Լրագրողն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ասում է, որ թեեւ դա բանկային գաղտնիք է, բայց գոնե ընդհանուր պատկերացում կա՞, թե Արցախում ովքեր են խոշոր վարկեր ստացել, չեն մարել, հիմա Հայաստանի կառավարությունն այդ բեռն ստիպված վերցնում է իր վրա, որպեսզի երկրի բանկային համակարգում ֆինանսական տենդ չառաջանա: Բանկային գաղնիքը՝ գաղտնիք, բայց ոչ ոք չի բեկանել պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման օրենսդրական պահանջը, որ գործել է նաեւ Արցախում, բայց ի տարբերություն Հայաստանի՝ Արցախում պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը երբեք չեն հրապարակայնացվել:

Բայց, ինչպես հայտնի երգն է ասում, սա Երեւանն է, անհամեմատ ազատամիտ եւ ժողովրդավարական երկիր, ուրեմն լիազորությունների մեջ գտնվող Արցախի նախկին եւ ներկա բոլոր պաշտոնյաները, իրավապահ մարմինների ղեկավարները, Գերագույն խորհրդի եւ ԱԺ բոլոր գումարումների պատգամավորները, դատավորները թող բարի լինեն եւ ներկայացնեն իրենց եւ փոխկապակցված անձանձ գույքի եւ եկամուտների մասին հանրային հայտարարգիր: Խոսքը, երեւի, մի քանի հարյուր պաշտոնյայի մասին է, իսկ եթե փոխկապակցված անձանց էլ ներառնենք, ապա կսռացվի, որ շուրջ հազար անձ պարտավոր է ունեցած-չունեցածի մասին հաշվետու լինել բռնագաղթված 150 հազար արցախցու եւ Հայաստանի հարկատու քաղաքացիներին:

Ահա՝ այսպես, բարի եղեք շարք կանգնել, պարոնայք ընկերներ եւ ընկեր պարոնայք եւ մեկ առ մեկ ներկայացնել, թե անշարժ եւ շարժական ինչ գույքի եք տիրապետում, ի՞նչ գումարներ ունեք բանկային հաշիվներում: Դրանից հետո բռնատեղահանված արցախցիները կորոշեն՝ պե՞տք է իրենց ունենալ հասրակական հիմունքներով գործող իշխանություն, թե՞՝ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում