Tuesday, 23 06 2026
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին

Ահռելի բեռ հարկատուների վրա. կլինի՞ սոցիալական համերաշխության ակտ

Հայաստանի կառավարությունը իր վրա է վերցնում Հայաստանի բանկերին Արցախի պետական կառույցների, հիմնադրամների, քաղաքացիների ունեցած բանկային պարտավորությունները, որոնք ըստ ֆինանսների նախարարի կազմում են 315 միլիարդ դրամ: Ավելորդ է ասել, որ Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի եւ էթնիկ զտման, հայաթափման հետեւանքով ստեղծվել է իրավիճակ, երբ այդ պարտքի գերակշռող մասը վճարման ենթակա չէ, համենայն դեպս արցախցիները չունեն այն վճարելու հնարավորություն: Մյուս կողմից, կառավարությունը մատնացույց է անում, որ բանկային սեկտորի այդ ծավալի անվերադարձելի պարտքը սպառնում է ֆինանսական եւ տնտեսական կայունությանը, պարունակում է ռիսկեր:

Ավելորդ է անշուշտ ասել, որ ֆինանսա-տնտեսական կայունությունը պետական անվտանգության կարեւորագույն բաղադրիչ է, որի առնչությամբ որեւէ ցնցում կարող է հավասարազոր լինել ընդհուպ երկրի հանդեպ արտաքին ագրեսիայի ծանրության: Այդ իմաստով հասկանալի է, որ Հայաստանի կառավարությունը ֆինանսական համակարգին տալիս է վերադարձելիության ազդակ՝ կայուն սպասումներ ձեւավորելու համար: Սրան զուգահեռ սակայն, խնդիրը ունի թերեւս այլ կողմից էլ դիտարկվելու կարիք: 2022 թվականին Հայաստանի բանկային սեկտորի զուտ շահույթը կազմել է ավելի քան 263 միլիարդ դրամ: Զուտ շահույթը տնտեսագիտական կատեգորիա է, որը կազմակերպության եկամուտն է հանած վաճառված ապրանքների արժեքը, ծախսերը, արժեզրկումըամորտիզացիանտոկոսները և հարկերը` հաշվետու ժամանակաշրջանի համար:

2021 թվականի համեմատ զուտ շահույթը աճել է բազմակի՝ 197  միլիարդ դրամով: Թերեւս անմիջապես հասկանալի է, որ դա ռելոկանտների եւ ՌԴ հանդեպ պատժամիջոցների շնորհիվ Հայաստանի տնտեսության մեջ առաջացած նոր հնարավորությունների արդյունք է, եւ չափազանց տպավորիչ  արդյունք: Այդ արդյունքը իր այսպես ասած համախառն ծավալով ոչ միայն թերեւս հավասար է Արցապի ունեցած պարտքին, այլ՝ գուցե մի բան էլ ավելի: Հարցն իհարկե այն չէ, որ, եթե բանկային համակարգը մի տեղից ստացել է ահռելի զուտ շահույթ, մեկ այլ տեղից ունեցած պարտքը պետք է «մոռանա»:

Դա անշուշտ չի կարող լինել առողջ տնտեսական իրավիճակ: Մյուս կողմից սակայն, ստացվում է, որ բանկերին պարտքը իր վրա է վերցնում հարկատուն, որը այդ նույն բանկերից տարատեսակ վարկեր է ձեռք բերում ահռելի բարձր տոկոսներով, հետո մի կերպ փորձելով մարել դրանք: Հիմա, փաստացի, այդ հարկատուն բանկերին նաեւ վճարելու է հավելյալ, անուղղակի՝ հարյուրավոր միլիարդ դրամներ: Իհարկե, բանկերը մասնավոր բիզնես են, նրանք չունեն որեւէ պարտավորություն, բայց զուտ սոցիալական արդարության տեսանկյունից պատկերը իսկապես ամոթալի եւ նույնիսկ խայտառակ է, մի պարագայում, երբ բանկերին ահռելի զուտ շահույթ բերած տնտեսական «բարեբեր» տարին, աղքատության ցուցաննիշը Հայաստանում նվազեցրել է ընդամենը 1 տոկոսից մի փոքր ավելիով:

Թերեւս ավելորդ է խոսել այն առօրյա մեծ ծավալի միջնորդավճարների մասին, շատ դեպքերում անհասկանալիորեն բավականին բարձր սահմանումներով, որոնք քաղաքացիներն ու գործարարները վճարում են բանկային սեկտորին, հատկապես նաեւ այն պարագայում, երբ Հայաստանի խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության «ռեֆորմատորական» միտքը սեւեռվեց անկանխիկ գործառույթների ծավալլի ավելացման պարտադրանքի վրա: Միթե՞ ահռելի  շահութաբերությամբ աչքի ընկած տարին, ինչպես նաեւ բանկային սեկտորի հանդեպ անցնող տարիներին կառավարության ուղղակի, թե անուղղակի՝ «հնարավորությունների ընդլայնման քաղաքականությունը» բավարար հիմք չեն, որպեսզի բանկային սեկտորը դրսեւորի սոցիալական համերաշխության վարքագիծ եւ Հայաստանի հարկատուների վրայից որոշակիորեն վերցնի 315 միլիարդ դրամ պարտքի բեռը, իհարկե ոչ կուրորեն, այլ կառավարության հետ հանգամանալից քննարկման եւ մեխանիզմի մշակման շրջանակում: Որովհետեւ, կա նաեւ այն խնդիրը, որ պետք է հասկանալ, թե Արցախի 315 միլիարդ բանկային պարտավորության կառուցվածքում արդյո՞ք տեղ են ունեցել երեւույթներ, երբ այս կամ այն ֆորմալ ձեւակերպման ներքո պարզապես հարստացել են առանձին անհատներ, իսկ պարտքը մնացել է Արցախի վրա: Եվ ի՞նչ ծավալի տեղ են ունեցել այդպիսիք: Բոլոր դեպքերում, Հայաստանի քաղաքացին ներկայումս այնպիսի իրավիճակում է, որ ահռելի չափի պարտավորության առնչությամբ հարկատուի հետ սոցիալական համերաշխության ակտը կարող է միմիայն նպաստել բանկային համակարգի հանդեպ հանրային վստահությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում