Monday, 22 06 2026
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անցկացվել է ահազանգերի սպասարկման արդյունավետության վերապատրաստման դասընթաց

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 20-ին կազմակերպվել է ահազանգերի սպասարկման արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթաց։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դասընթացին մասնակցլ են ՆԳՆ ՓԾ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների կրտսեր հրահանգիչները և համակարգչային օպերատորները։

«Վերապատրաստումն անց էին կացնում ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հոգեբանական աջակցության բաժնի պատասխանատու ոլորտների սպաները։

Դասընթացի նպատակն էր ահազանգման առաջնային օղակում ծառայող, ահազանգեր սպասարկող անձնակազմի մասնագիտական ունակությունների բարելավումը, նոր կարողությունների ձևավորումը, գիտելիքների ձեռքբերումը և կատարելագործումը։

Վերապատրաստման մեկնարկին մասնակիցներին ողջունեց ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը, նշելով, որ դասընթացը կօգնի բարձրացնել ահազանգեր սպասարկող մասնագետների պատրաստավածությունը և աշխատանքի արդյունավետությունը, որպեսզի վերջիններս առավել պատրաստված լինեն և արագ կողմնորոշվեն քաղաքացիներին սպասարկելիս։

Տնօրենի տեղակալը շեշտեց հատկապես հոգեբանական բաղադրիչի և սթրեսակայունության կարևորությունը, որն առաջնային նախապայման է օգնություն ակնկալող քաղաքացուն սպասարկելու հարցում, քանի որ շատ հաճախ հենց ահազանգ սպասարկող անձից է կախված անհրաժեշտ օգնության ճիշտ և ժամանակին կազմակերպումն ու մարդկանց կյանքի փրկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վերապատրաստման դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ահազանգերի սպասարկման միջազգային փորձը, ահազանգման կենտրոնի փաստաթղթային փաթեթների հետ աշխատանքի առանձնահատկությունները, ահազանգողներին հեռախոսի միջոցով առաջին օգնություն տրամադրելու հրահանգները և մեթոդիկան։

Նշվում է, որ ծավալվել է ակտիվ քննարկում, բարձրացվել հարցեր, որոնց տրվել են մասնագիտական պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ։

Դասընթացի հաջորդ փուլում անձնակազմը հոգեբանական աջակցության մասնագետների օգնությամբ ծանոթացել է ինքնակարգավորման հմտությունների կիրառման տեխնիկաներին, մասնակիցների հետ իրականացվել են վերականգնողական աշխատանքներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում