Tuesday, 16 06 2026
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում

Բիբլոս Բանկ Արմենիան ամանորյա նվերների գումարը նվիրաբերել է «Զինվորի տանը»

Բիբլոս Բանկ Արմենիան տարին եզրափակում և Ամանորը դիմավորում է կարևոր նվիրաբերումով։

Տոնական նվերներին հատկացված գումարն այս տարի Բանկի աշխատակիցների, հաճախորդների ու գործընկերների անունից կփոխանցվի «Զինվորի Տուն» Բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նպաստելու զինհաշմանդամների սոցիալական վերաինտեգրմանը, ինչպես նաև տեղահանված արցախցիների ուսմանը, վերապատրաստմանն ու աշխատանքով ապահովելուն ուղղված նախագծերին։

Նվիրաբերությունը կօգնի, որպեսզի Արցախից բռնի տեղահանվածները մասնակցեն իրենց նախընտրություններին ու ներուժին համապատասխանող կրթական ծրագրերի, իսկ երկրորդ փուլով՝ մասնագիտական խորացված կրթություն ստանան ու աշխատանք գտնեն։

Համագործակցության մասին պաշտոնապես հայտարարվեց դեկտեմբերի 19-ին, երբ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը և «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ստորագրեցին հուշագիր «Զինվորի Տանը» տեղի ունեցած հատուկ միջոցառման ընթացքում։

«Ուրախ ենք «Զինվորի տան» հետ կրկին համագործակցելու և վիրավոր զինվորներին լիարժեք կյանք վերադարձնելու կարևոր գաղափարի շուրջ համախմբվելու համար։ Այսօր նաև բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է արցախից տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու, նրանց համար բարեկեցիկ միջավայր ստեղծելու ջանքերին։ Վստահ եմ՝ արդյունքը կլինի շոշափելի, և հուսով եմ՝ կշարունակենք հայրենիքի պաշտպանի համար արվող աշխատանքը»,- նշեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Ամանորյա այս նախաձեռնության շրջանակում Բանկը միացավ «Զինվորի տան» «Հայաստան 301» նախագծին՝ իր համեստ ներդրումն ունենալով վիրավոր զինվորների կյանքի որակը բարելավելու գործում։ «Հայաստան 301» ծրագրի խորհրդանիշը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է, և միջոցառման ընթացքում Բանկի ներկայացուցիչները հնարավորություն ստացան տեղադրելու կտավի՝ «Զինվորի տանը» տեղակայված կրկնօրինակի բեկորներ։

«Բիբլոս Բանկ Արմենիան հստակ որդեգրած քաղաքականություն ունի, որն արտացոլում է վերաբերմունքը՝ հայրենիքի պաշտպանների նկատմամբ: Բանկն առաջին անգամ չէ, որ աջակցում է Զինվորի տանը, որպեսզի կարողանանք թեթևացնել տղաների հոգսերը, առավել որակյալ դարձնել նրանց կյանքը: Չափազանց հաճելի է տեսնել, որ Բիբլոս Բանկ Արմենիան սոցիալական մեծ պատասխանատվություն է զգում այն մարդկանց հանդեպ, ովքեր վիրավորվել են հայրենիքը պաշտպանելիս: Անչափ շնորհակալ ենք և հուսով ենք, որ սա վարակիչ օրինակ կդառնա նաև շատ այլ կազմակերպությունների համար»,-նշեց «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Այս տարի Զինվորի տան բոլոր, այդ թվում՝ կրթական ծրագրերի առաջնային շահառուները Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են։ Նրանց սոցիալական ինտեգրումն իրականացվում է կրթության և մշտական եկամտի աղբյուրի ձևավորման միջոցով։

2022-2023թթ․ «Զինվորի տունն» իրականացրել է շուրջ 2400 շահառուի կրթական կարիքի գնահատում, որից շուրջ 1300-ը մասնակցել են կրթական ամենատարբեր դասընթացների, իսկ 400-ից ավելին՝ ընդունվել աշխատանքի։

———————–
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն 2023 թվականին նշում էր իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ տարվա ընթացքում ֆինանսավորեց մի շարք կրթական ծրագրեր ու նախաձեռնություններ։

Բանկը հիմնադրվել է 2007 թվականի դեկտեմբերին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

«Զինվորի տունը» բարեգործական-հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է զինվորական ծառայության կամ հայրենիքի պաշտպանության ժամանակ խեղում, վնասվածք ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց խնդիրներով: 2018 թվականին հիմնված «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում շահառուներին տրամադրվում է անվճար բարձրակարգ վերականգնողական բուժում: «Զինվորի տունը» նաև օգնում է զինհաշմանդամներին ստանալ կրթություն և աշխատանք՝ կազմակերպելով կրթական մի շարք ծրագրեր՝ Երևանում և մարզերում ապրող զինհաշմանդամների համար։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ

Իրավ. և գործ. հասցե  – ք.Երևան, Ամիրյան 18/3

ՀՀ կենտրոնական բանկ    հ/հ – 103002102145

ՀՎՀՀ  01505323

Գլխավոր գործադիր տնօրեն`   Հայկ Ստեփանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում