Սաուդյան Արաբիայի Դամմամ քաղաքի ռեստորաններից մեկում տուգանք են սահմանել բոլոր այն հաճախորդների համար, որոնք իրենց պատվիրած ուտեստների մի մասը կթողնեն ափսեի մեջ: Այս մասին հաղորդում է Gulf News-ը: Այդ քայլին ընկերությունը գնացել է, որպեսզի կրճատի արտադրության ավելցուկները, ինչպես նաև սննդամթերքի գնման ծախսերը: Marmar ռեստորանի սեփականատերն ասել է, որ տուգանքը խորհրդանշական է և ձևավորվում է ափսեի մեջ թողնված մնացորդների քանակից:
Ալ-Անեսին ասել է, որ սնունդը հաճախ ափսեի մեջ է մնում այն հաճախորդների դեպքում, որոնք ռեստորան են գալիս իրենց շրջապատի վրա տպավորություն թողնելու համար: Ռեստորանի սեփականատերն ասել է, որ այս նորարարությունը աջակցություն է ստացել հասարակության շրջանում:









































