Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը

Մոսկվան ցավագին ընդունեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության թվակազմը մինչեւ 209-ի հասցնելու մասին ԵՄ խորհրդի որոշումը։ Փոխարտգործնախարար Միխաիլ Գալուզինն այս առթիվ ասել է, որ դա միայն կավելացնի լարվածությունը ռեգիոնում, չի ունենա որեւէ այլ օգտակարություն: Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:

Անշուշտ, Եվրամիության դիտորդական առաքելությունը այն ուժը եւ մեխանիզմը չէ, որը վճռորոշ շահերի բախման պարագայում ի զորու է կանխարգելել որեւէ մասշտաբային ռազմական գործողություն կամ պատերազմ: Եվրամիությունն ինքը, որպես քաղաքական սուբյեկտ, չունի այդ կշիռը, առնվազն այն պատճառով, որ իր իսկ ներսում ունի շահերի բավականին լուրջ բախում, զուգահեռ նաեւ ԵՄ ֆորմալ անդամություն չունեցող, բայց Եվրոպայի վրա ազդեցություն ունեցող այլ ուժերի գոյությամբ հանդերձ: Ահա այդ իմաստով, մի կողմից չունենալով քաղաքական սուբյեկտության բավարար բարձր աստիճան, մյուս կողմից Եվրամիությունն իր դիտորդական ներկայությամբ թերեւս այդքան էլ մեծ իրական սպառնալիք չէ ՌԴ համար: Փոխարենը, թե Ռուսաստանի, թե ըստ ամենայնի նաեւ Իրանի համար շահեկան է Կովկասում կայունության հարցում ԵՄ ստանձննած պարտավորությունը: Բնական է, որ թե Մոսկվան, եւ թե Թեհրանը այդ մասին որեւէ կերպ չեն հայտարարելու հրապարակավ, քանի որ այդօրինակ հայտարարությունները վնասից եւ այսպես ասած իրերի դասավորության տրամաբանությանը հարվածից բացի, չեն տա որեւէ այլ բան: Ավելին, փաստացի իրենց քննադատությամբ, ռուսները ըստ էության ավելի են բարձրացնում ԵՄ պարտավորության աստիճանը:

Սա կարող է այդքան էլ չգոհացնել Եվրամիության կազմից ֆորմալ դուրս գտնվող, սակայն եվրոպական քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեցող Բրիտանիային, որը անկասկած ձեռնմուխ է եղել իր միջազգային ազդեցությունը ավելացնելու աշխատանքին եւ այդ համատեքստում թերեւս առանցքային ուշադրության է արժանացնելու Կովկասը, դիտարկելով այն՝ Մեծ խաղում իր «հավերժական մրցակցի»՝ Ռուսաստանի դեմ առանցքային հարվածային դիրք: Եթե իհարկե Եվրամիության դիտորդական առաքելությունը նպաստի արեւմտյան մոդերատորության ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա սա իհարկե Լոնդոնի համար մի ռեժիմ է, իսկ եթե առաքելությունը լին, իսկ խաղաղության պայմանագրը, հետեւաբար նաեւ Կովկասում հարաբերության նոր ստատուս քվոն՝ ոչ, ապա այդ դեպքում արդեն ԵՄ դիտորդական առաքելությունը առնվազն իր կշռի չափով ապահովելով կայունության որոշակի աստիճան, փաստացի կամա, թե ակամա կապահովի Ռուսաստանի «թիկունքը», ինչը իհարկե չի գոհացնի Լոնդոնին: Ընդ որում, թերեւս այդ «երկակի» նշանակության հանգամանքը օգտակար է դիտում նաեւ Բրյուսելը, համենայն դեպս աշխարհակարգային վերափոխումների ներկայիս անորոշության եւ անկանխատեսելիության պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում