Լուսնի փուլերը ազդում են քնի տևողության վրա նույնիսկ այն քաղաքներում, որտեղ գիշերը նրա լույսը չի թվում այնքան նկատելի բազմաթիվ արհեստական կրակների պատճառով: Այսպիսի եզրակացության են հանգել ԱՄՆ և Արգենտինայի գիտնականները, որոնք դիտարկել են հարավամերիկյան տոբա ժողովրդի քնի շրջափուլերը:
Նոր գիտական աշխատանքի հեղինակների խոսքով՝ լուսնի փուլերը շատ նկատելի չեն, բայց ազդում են ինչպես քիչ լուսավորված գյուղական վայրերում ապրողների քնի տևողության վրա, այնպես էլ նրանց, ովքեր տեղափոխվել են մեծ քաղաքներ: Այսպիսով կարելի է ենթադրել, որ այս կախվածությունը չի կարելի բացատրել բացառապես վառ լուսնի լույսով:
Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում:









































