Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Ռուս-թուրքական դիմակայությու՞ն. ու՞մ է մուրհակ մարելու Իլհամ Ալիեւը

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը երեկ Բաքվում էր, եւ մինչեւ Ալիեւի հետ նրա հանդիպման մասին կտարածվեր հաղորդագրություն, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հերքեց լուրը, թե հունվարին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համաձայնություն է ձեռք բերվել: Ադրբեջանցի պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսին Ֆիդանը կրկնեց թեզը, որ երրորդ երկրները ոչ կառուցողական միջամտություն են ցուցաբերում եւ վնասում հայ-ադրբեջանական կարգավորմանը: Որ երկրների եւ ինչ միջամտության մասին է խոսքը, նա չակնարկեց:

Ֆիդանը Բաքու է մեկնել Վաշինգտոնում պետքարտուղար Բլինքենի հետ բանակցություններից հետո: Քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը: Նոյեմբերի 15-ին Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի ապագան» անվանված լսումներից հետո Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «չի կարող անկողմնակալ միջնորդ լինել»: Ֆրանսիայի դեպքում Ալիեւը չի խուսափում ավելի կոշտ ձեւակերպումներից: Դեկտեմբերի 6-ի ծրագրային ելույթում նա հավանական է տեսել բանակցությունների երկու՝ ռուսաստանյան եւ բրյուսելյան տրեկը:

Բայց Ֆիդանի Բաքու այցը, կարծես, բացահայտում է շատ ավելի կարեւոր միտում. Թուրքիան ձգտում է հայ-ադրբեջանական բանակցություններին անմիջական մասնակցության: «Բանակցություններին Թուրքիայի մասնակցությունը նաեւ Հայաստանի համար օգտակար կլինի»-ասել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը: Նույն օրը Ռուսաստանի նախագահ Պուտինը բացահայտել է, որ տարեվերջին Թուրքիա այցելելու մտադրություն է ունեցել, բայց Էրդողանի աշխատանքային խիտ ժամանակացույցը հնարավորություն չի ընձեռել: Պուտինը հույս ունի, որ այդ հանդիպումը տեղի կունենա եկող տարեսկզբին:

Այս իրավիճակին, կարծես, ներգրվում է հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի անունից Մոսկվայի տարածած «մեկնաբանությունը»: Մեզանում այդ տեքստը հիմնականում ընկալվեց որպես Կրեմլի հակահայաստանյան վերաբերմունքի հերթական դրսեւորում: Ըստ էության, սակայն, դա Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի դիվանագիտական կապիտուլյացիայի ակտ է: (Եթե չհետեւի Մարիա Զախարովայի կամ նույնիսկ Սերգեյ Լավրովի պաշտոնանկությունը): Մոսկվան Հայաստանին մեղադրում է Լաչինի միջանցքը ոչ ըստ նշանակության օգտագործելու եւ Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ իրականացնելու մեջ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է, որ միջանցքի անվտանգությունը երաշխավորում է Ադրբեջանը, իսկ այն գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո:

Մոսկվան կարող է հայտնվել չափազանց «դելիկատ» կացության մեջ: Ադրբեջանում գերիշխում է հանրային կարծիք, որ Իլհամ Ալիեւը «երեսուն տարի հետո երկիրը վերստին դնում է ռուսական սապոգի տակ»: Զուգահեռաբար փառաբանվում է Թուրքիան, անձամբ նախագահ Էրդողանը: Բավական է թռուցիկ դիտարկել սոցիալական մեդիան. Գրեթե բոլոր օգտատերերի անձնական էջում Թուրքիայի դրոշն է՝ «Բաշըն սաղ օլսուն Թուրքիա» (բառացի թարգմանությամբ՝ «Գլուխդ ողջ լինի, Թուրքիա») գրառմամբ:

Անկարան Բաքվին պարտադրու՞մ է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահները հեռանա: Կարծես թե՝ այո: 2020-2022 թվականներին եռակողմ ձեւաչափում ձեռք բերված «բազային պայմանավորվածությունների» մասին Մոսկվայի դիվանագիտական մանտրան, ամենայն հավանականությամբ, խորքային առումով հասցեագրված է Բաքվին, Ալիեւին: Ռուսաստանը հիշեցնում է, որ Ալիեւը քաղաքական պարտամուրհակ ունի մարելու: Ի՞նչ ծավալի եւ խորքի՝ կարելի է ամենատարբեր ենթադրություններ անել:

Բայց Ալիեւը Մոսկվայի հանդեպ ինքնաբա՞վ պարտապան է, թե՝ Էրդողանով միջնորդավորվա՞ծ: Իսկ Էրդողանը համաձա՞յն է, որ Ալիեւը Պուտինին մուրհակ մարի՞: Վաշինգտոնի, Բրյուսելի, նաեւ Թեհրանի համար ընդունելի՞ է, որ Էրդողանը եւ Ալիեւը Պուտինին մուրհակ մարեն: Բաքվի մամուլը հիմնականում անտեսել է Զախարովայի «ինքնամատուցումը»: Ալիեւի համար ամեն ինչ անցած-կատարված-ավարտվա՞ծ է: Երեկ Ռուսաստանի Արտաքին հետահուզության ծառայության տնօրեն Նարիշկինը խոսել է ԱՊՀ երկրներում հաստատված պետական համակարգը փոխելու Արեւմուտքի մտադրվածությունից: Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ են նշանակված:

Սա զգուշացու՞մ է Ալիեւին: Բաքվում ձերբակալվում են արեւմտյան դրամաշնորհներով գործող լրատվամիջոցների ղեկավարներ, հետաքննող լրագրողներ: Ալիեւն այդպիսով ընդառաջում է Մոսկվայի՞ն: Պուտինի համար Էրդողանի հետ «եղբայրական հարաբերություններում» վերադառնալիության ռեսուրս մնացե՞լ է: Սեպտեմբերի 4-ի պայմանավորվածություններից Էրդողանը ետքա՞յլ է անում: Թուրքիան ամեն դեպքում ՆԱՏՕ-ի անդամ է: ԱՄՆ պետդեպի խոսնակ Միլլերը դրական է որակել հայ-ադրբեջանական կարգավորմանը Թուրքիայի ներգրավվածությունը: Դա Ալիեւին վաշինգտոնյան-բրյուսելյան հարթակ վերադարձի գի՞նն է: Բայց այդ դեպքում ի՞նչ է Հայաստանին խոստանում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը, եթե այն մինչեւ հունվարի վերջ, այնուամենայնիվ, կայանա…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում