Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի առաջնորդ Մուսթաֆա Աբդուլջելիլը պատմական իրադարձություն է որակել Թուրքիայի վարչապետ Էրդողանի վաղվա լիբիական այցը.
«Շատ մեծ է այն պատասխանատվությունը, որ Մերձավոր Արևելքում ու իսլամական աշխարհում ստանձնել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը։ Էրդողանն ու թուրք ժողովուրդն իսլամական աշխարհի առաջնորդներն են։
Թուրքիայի դիրքորոշումն ու քաղաքականությունը մեծացնում են այդ երկրի հանդեպ վստահությունը, ինչպես որ Օսմանյան կայսրության ժամանակ էր։ Մենք կարող ենք օգտվել տարբեր ոլորտներում Թուրքիայի ունեցած փորձից»։
Հիշեցնենք, որ Էրդողանը Եգիպտոսից այցելել է Թունիս, որտեղից էլ վաղը ժամանելու է Լիբիա։






































