Wednesday, 01 07 2026
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Անպատե՞հ, թե արտահերթ. բանակի ռեֆորմն ու խորհրդարանի զբաղմունքը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ֆինանսական հատուցման դիմաց քրեական պատասխանատվությունից ազատել անձանց, որոնց 27 տարին լրացել է, որոնք օրենքի ընդունման պահին եղել են 25 տարեկան եւ խուսափել են զինվորական ծառայությունից: Այլ կերպ ասած, տրվում է փողով քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն: Հեղինակը նախաձեռնությունը բացատրում է նրանով, որ՝ մեկ է, խուսփողները, որ գերազանցապես գտնվում են երկրից դուրս, չեն հայտնաբերվում ու չեն պատժվում, եւ այս դեպքում առավել նախընտրելի է նրանց տալ քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն, ինչը կունենա նաեւ հավելյալ ֆինանսական էֆեկտ, որն էլ կուղղվի օրինակ բանակին: Թվում է, որ բավականին ռացիոնալ նախաձեռնություն է:

Մյուս կողմից, դժվար է չհամաձայնել այն տեսակետների հետ, որ այդօրինակ նախաձեռնությունը վատ ազդակ, վատ հաղորդագրություն է հանրությանը՝ ռազմուժի հանդեպ հոգեբանական ընկալումների, մտածողության իմաստով: Այն դե յուրե չի տալիս համատարած խուսափելու, չծառայելու իրավունքը փողով գնելու հնարավորություն, բայց արժեհամակարգային, հոգեբանական, մտածողական իմաստով դժվար է գնահատել օգտակար, եւ կարեւորը՝ պատեհ: Հենց դա՝ պատեհության հանգամանքն է թերեւս առանցքայինը, գոնե այս փուլում: 44-օրյա պատերազմից հետո թե հայկական զինուժը, թե հանրությունը ընդհանրապես, թե պետությունը ունեն հոգեբանական վերականգնման կարիք: Սակայն, դրա փոխարեն, արդեն երեք տարի գտնվում են ցնցումների մեջ՝ տարբեր առիթներով ու պատճառներով, ներքին ու արտաքին: Արցախի հայաթափումն ու կորուստը ահռելի նոր ալիք էր այդ տեսանկյունից: Շարունակում է արդիական մնալ զինված ուժերի ռեֆորմացիայի, Հայաստանի պաշտպանական, անվտանգային համակարգի վերակազմակերպման հարցը՝ իր բազում շերտավորումներով:

Հայաստանի խորհրդարանում բաց եւ փակ ռեժիմներով հենց այդ հարցերը պետք է լինեն քննարկման, օրենսդրական նախաձեռնությունների, մշակումների առարկա: Դրա փոխարեն, բերվում են նախաձեռնություններ, որոնց թե զուտ բովանդակային, թե հոգեբանական եւ արժեհամակարգային պատեհությունը մեղմ ասած կասկածի տակ է, կամ ակնառու է անպատեհությունը: Չի բացառվում, գուցե, որ հաշվարկը այն նույն մտայնության շրջանակում է, որի մի շարք այլ դրսեւորումներ հիմք են տալիս անել եզրակացություններ, որ քաղաքական իշխանությունը առաջիկա հեռանկարի համար առնվազն դիտարկում է արտահերթ խորհրդարանական ընտրության սցենարի կիրառման հնարվորությունը՝ ըստ անհրաժեշտության: Այլ կերպ դժվար է բացատրել, թե բանակի ռեֆորմացիայի հիմնարար խնդրի առկայության պարագայում, ինչու՞ պետք է խորհրդարանը ձեռնմուխ լինի քրեական հետապնդումից խուսափելու իրավունք վաճառելու մասին օրինագծին, այն էլ մարդկանց, որոնց գերակշռող մասը շատ վաղուց դուրս է Հայաստանից եւ հայտնի էլ չէ՝ ընդհանրապես մտածու՞մ է վերադառնալու մասին, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում