Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Արցախի ԱԺ-ն փակո՞ւմ է էջը

Դեկտեմբերի 10-ին, ի նշանավորումն մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի ընդունման եւ ԼՂ-ում անկախության հանրաքվեի հերթական տարեդարձի, Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել, որտեղ կարդում ենք. «Ի սկզբանե գիտակցելով Ադրբեջանի կողմից պարտադրվող փաստաթղթի հակասահմաանդրականությունը, գնահատելով խաղաղ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, նրա ազատ տեղաշարժը խոչընդոտելու եւ կամայական ձերբակալությունների հնարավոր վտանգների առկայությունը, նախագահի կողմից ընդունվեց հրամանագիր, որով մինչեւ 2024թ. հունվարի 1-ը պետք է կազմալուծվեին Արցախի պետական ինստիտուտների, իսկ բնակչությունը որոշում կայացներ՝ լքել հայրենիքը կամ ինտեգրվել Ադրբեջանին»- ինչից հասկացվում է, որ ԼՂՀ պետական ինստիտուտների լուծարման պահանջ Ադրբեջանը ներկայացրել է սեպտեմբերի 20-ին:

Փաստվում է, որ ԼՂՀ լուծարման մասին հրամանագիրն ընդունվել է, որպեսզի մարտական գործողությունները դադարեն: Ահաբեկչական պատերազմը կանգնեցնելու այլ հնարավորություն պարզապես չի եղել: Սեպտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին Արցախի ներկայացուցիչները մեկնել են Եվլախ, հաջորդ օր բանակցությունները շարունակվել են ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության նստավայրում, սեպտեմբերի 22-ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը Շուշիում հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիեւին: Այդ բանակցություններում Ադրբեջանը առաջարկե՞լ է, որ Արցախի խաղաղ բնակչությունը կարող է մնալ: Իսկ Արցախի իշխանությունները «լքել հայրենիքը կամ ինտեգրվել Ադրբեջանին» երկընտրանքը ներկայացրե՞լ են բնակչությանը կամ նման հարց քննարկելու հնարավորություն ստեղծելու առաջարկություն Ալիեւի ներկայացուցիչներին արե՞լ են:

Պատերազմի ցանկացած պահի վերսկսման սպառնալիքի, սովի, պաշարման ու տարափոխիկ հիվանդությունների տարածման վտանգի, հոգեբանական շոկի պայմաններում, իհարկե, բնակչությունն ընտրելու էր բռնագաղթի տարբերակը, դրանում կասկած չկա: Բայց, գուցե, հնարավո՞ր էր այդ որոշումը քաղաքական ձեւակերպման բերել: Գոնե պատմության համար: Պոստ-ֆակտում տարբերակներն, իհարկե, խոցելի են: Առնվազն այնքանով, որ մենք իրադարձությունների մասնակից եւ դերակատար չենք, բայց ով իշխանություն եւ քաղաքական պատասխանատվության կրող է, պարտավոր է մեզնից ավելի սառնասիրտ, հավասարակշռված եւ հաշվենկատ լինել: Մանավանդ որ Արցախի Ազգային ժողովը բռնագաղթից ավելի քան երկու ամիս անց հավաստիացնում է, որ վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր զավակների արյունով եւ քրտինքով իրացված իրավունքները եւ ազատությունը:

Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչված է(ր): Իր հայրենիքում նրա իրավունքի պաշտպանությանն էր կոչված նաեւ, գուցե թե՝ առաջին հերթին, Արցախի Ազգային ժողովը, որ, սակայն, 2022թ. ապրիլի 14-ի Հայտարարությամբ կարգավիճակի հարցում նշաձող սահմանեց անկախության միջազգային ճանաչումը: Ներկա փաստացի իրավիճակում հնարավոր է հասնել Արցախի հայ բնակչության անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքի միջազգային-իրավական ճանաչմանը: Այլ նշաձող, ցավոք, մեզ հասանելի չէ գոնե այսօր: Արցախի ԱԺ դեկտեմբերի 10-ի Հայտարարությունը, որքանով հասկացվում է քաղաքական հղումներից, նույն աուրայի մեջ է, ինչ՝ 2022թ. ապրիլի 14- ին: Այդպես որեւէ գործընթաց սկսել հնարավոր չէ: Այդպես միայն էջ են փակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում