Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչև նոյեմբերի 15-ը պաշտոնական այց է կատարելու Թուրքիա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը։
Վերջինիս խոսքերով՝ իր թուրքական այցի ժամանակ Իլհամ Ալիևը մասնակցելու է ռազմավարական գործընկերության երկկողմանի խորհրդի նիստին։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին Ադրբեջան այցելած Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բաքվում հայտարարել էր, որ Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը տեղի է ունենալու Թուրքիայում։ Էրդողանը, սակայն, նիստի անցկացման կոնկրետ ժամկետ չէր նշել։









































