Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել թուրքական Zaman օրաթերթին և գերմանական Die Zeit շաբաթաթերթին, որում անդրադարձել է Գերմանիայում թուրք աշխատավորների հիմնախնդիրներին։
Գյուլը քննադատության է ենթարկել գերմանական իշխանություններին թուրք աշխատավորների հանդեպ բավարար չափով ուշադիր չլինելու և նրանց համապատասխան միջոցներով չապահովելու համար։
Սակայն գերմանացի լրագրողը նրան ընդհատել է՝ հարցնելով. «Հիմա ո՞վ է գերմանաբնակ թուրքերի նախագահը. դո՞ւք, թե՞ Բայ Վուլֆը»։ Գյուլը պատասխանել է. «Բնականաբար, պարոն Վուլֆն է թուրքական արմատներ ունեցող Գերմանիայի քաղաքացիների նախագահը։
Սակայն ես էլ Թուրքիայում բնակվող գերմանացիների, այլ քրիստոնյաների, հայերի ու հրեաների նախագահն եմ: Նրանց հետ նշում եմ իրենց տոները, գնում եմ նրանց կրոնական արարողություններին: Իհարկե, որոշ մարդիկ մոռանում են փոքրամասնությունների գոյության մասին, ես չեմ մոռանում»։