«Ալ-Քաիդա»-ի նոր ղեկավար Այման Ալ-Զավահիրին, որը հաամրվում է ԱՄՆ հերթական թիրախը մայիսին ոչնչացված Բեն Լադենից հետո, հնարավոր է՝ տեղափոխվել է Եմեն կամ Սոմալի: Այս մասին երեկ հաղորդել է ամերիկյան NBC հեռուստաալիքը:
Հեռուստաալքը, հիմնվելով պակիստանյան հատուկ ծառայություններում իր աղբյուրների փոխանցած տեղեկություններին, հաղորդել է, որ «Ալ-Քաիդա»-ի` վերջերս ձերբակալված անդամների ցուցմունքներից կարելի է եզրակացնել, որ Ալ-Զավահիրին այլև Պակիստանում չէ:
Սակայն ամերիկյան իշխանությունները պնդում են, որ Ալ-Զավահիրին շարունակում է մնալ Պակիստանում: Այս մասին France Presse գործակալությանն ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը:









































