Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

«Հայաստանում կլիմայի տաքացման մակարդակը կարող է գլոբալ տաքացման միջին մակարդակից զգալի բարձր լինել»․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովում։

«Ցանկանում եմ շնորհավորել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Ն.Վ. շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին և ԱՄԷ կառավարությանը՝ COP28-ի հիանալի կազմակերպման կապակցությամբ։ Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիր, և Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի նիստերը մեզ հիշեցնում են նրա նկատմամբ ամբողջական մոտեցման անհրաժեշտության մասին ավելի կանաչ, ավելի կայուն, խաղաղ և առողջ ապագայի համար:

2015թ., մենք պատմական քայլ կատարեցինք՝ ընդունելով Փարիզյան համաձայնագիրը: Այնուամենայնիվ, ինչպես նշված է Կլիմայի փոփոխությամբ զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի վերջին զեկույցում՝ մենք բավականին հետ ենք մնացել Փարիզի նպատակների իրագործման ուղենշային գործընթացներից։ Դրա պատճառները բազմաթիվ են, այդ թվում՝ տնտեսությունների շարունակական կախվածությունը հանածո վառելիքից։

Ակնհայտ է, որ մենք չենք կարող շարունակել առաջ շարժվել էներգիայի արտադրության համար ածխաջրածինների ավելորդ և անկայուն շահագործման ճանապարհով: Հանածո վառելիքի պահանջարկի աստիճանաբար նվազեցումը հրամայական է: Կլիմայի փոփոխության մեղմացման մեր հավակնությունները իրագործելու համար մենք պետք է կառուցենք այնպիսի էներգետիկ համակարգեր, որոնք առավել չեզոք են ածխածնի արտանետման առումով և քիչ կախված հանածո վառելիքից:

Անհրաժեշտ լուծումներն առկա են։ Մենք պետք է արագացնենք գիտությունը և ամրապնդենք վերջին տասնամյակի դրական զարգացումները՝ կրկնապատկելով և եռապատկելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է բավարար կլիմայական ֆինանսավորում, ընդ որում «Կորուստների և վնասների» հիմնադրամը լինելով նման ֆինանսավորման անկյունաքարը:

Հարգելի՛ ներկաներ, որպես լեռնային զարգացող երկիր՝ Հայաստանն այս ոլորտում բախվում է բազմաթիվ մարտահրավերների։ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում կլիմայի տաքացման մակարդակը կարող է լինել գլոբալ տաքացման միջին մակարդակից զգալի բարձր՝ մինչև 2090-ական թթ. հասնելով մինչև 4,7° աստիճանի: Սա Հայաստանին դասում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենախոցելի երկրների շարքում:

Պարո՛ն նախագահող, չնայած մարդասիրական լուրջ մարտահրավերներին և արտաքին անվտանգության սպառնալիքներին` Հայաստանը նախաձեռնողական միջոցներ է ձեռնարկում Փարիզյան համաձայնագրի խոստումները կատարելու համար՝ կիրառելով ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական լուծումներ, որոնք ներառում են հասարակության բոլոր շերտերին։

2021թ. Հայաստանը հռչակեց 2020թ.-ից հետո կլիմայական իր հանձնառություններն՝ Ազգային մակարդակով սահմանված գործողություններ, որոնք ենթադրում են մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումների կրճատում 40%-ով: Վերջերս մենք մշակեցինք Ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություններ (LT-LEDS), որոնք կառաջնորդեն մեզ դեպի ածխածնային չեզոքություն: Մեր կլիմայական հավակնությունները մեծամասամբ խարսխված են ածխածնային տեսանկյունից չեզոք էներգիայի անցման վրա:

Մինչև 2030թ. մենք նպատակ ունենք ապահովել արևային էներգիայի 15% մասնաբաժին մեր ընդհանուր էներգիայի արտադրության մեջ: Հայաստանը հաստատապես կարծում է, որ կլիմայական մեր պարտավորությունների կատարումը կարող է իրականացվել միջուկային էներգիայի երկարաժամկետ և կայուն օգտագործման միջոցով, որպես ածխածնային տեսանկյունից չեզոք էներգիայի աղբյուր, և մենք բարձր ենք գնահատում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ջանքերն այս ուղղությամբ։

Հայաստանը հաստատակամ է իր հավակնոտ նպատակներին հասնելու և հաջորդ սերնդի համար մաքուր ու կայուն ապագա ապահովելու հարցում: Մենք պատրաստ ենք հետագայում էլ նպաստել այդ նպատակով գլոբալ ջանքերին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում