Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

Փայտյա մահակներով հարվածել ու հափշտակել են «Ֆորդ ֆոկուսը»

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 2022թ․ ապրիլին կատարված ավազակային հարձակման և քաղաքացու գույքի հափշտակության դեպքի էական հանգամանքներ։ Մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 26–ամյա բնակիչը, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, նախնական համաձայնությամբ, քաղաքացու «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան հափշտակելու դիտավորությամբ, 2022թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի Երևանյան փողոցում գործող խանութի դիմաց, հարձակվել են վերջինիս վրա։ Իրենց մոտ գտնվող փայտյա մահակների գործադրմամբ նրանք հարվածներ են հասցրել քաղաքացու գլխի և դեմքի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Այնուհետև, հափշտակել են քաղաքացու հիշյալ ավտոմեքենան և վարելով դիմել փախուստի՝ հափշտակելով նաև ավտոմեքենայում գտնվող՝ քաղաքացու թանկարժեք հեռախոսը։

Դրա հետևանքով վերջինիս պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 26–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Ավազակային հարձակմանը մասնակցած մյուս անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում